YouVersion Logo
Search Icon

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 3:25-33

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 3:25-33 ՆՎԱԱ

Տերը բարի է իրեն հուսացողներին, այն անձին, որը նրան է փնտրում։ Լավ է լռությամբ սպասել, սպասել Տիրոջ փրկությանը։ Մարդու համար լավ է, որ լուծն իր երիտասարդության ժամանակ կրի։ Թող առանձին նստի ու լռի, որովհետև այն դրվեց նրա վրա։ Թող իր բերանը հողին դնի, գուցե հույս լինի։ Թող իր ծնոտը տա իրեն հարվածողին ու լցվի նախատինքով։ Որովհետև Տերը հավիտյան չի մերժի։ Նույնիսկ եթե վշտացնի, պիտի գթա իր առատ ողորմությամբ։ Որովհետև կամովին չէ, որ վշտացնում և տրտմեցնում է մարդկանց որդիներին։

Video for ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 3:25-33