YouVersion Logo
Search Icon

ՀԵՍՈՒ 21

21
Ղևտացիների քաղաքները
1Ղևտացիների նահապետները մոտեցան Եղիազար քահանային, Նավեի որդի Հեսուին և Իսրայելի որդիների ցեղերի նահապետներին, 2խոսեցին նրանց հետ Սելովում՝ Քանանի երկրում, և ասացին. «Տերը Մովսեսի միջոցով հրամայեց բնակության համար մեզ քաղաքներ տալ և մեր անասունների համար՝ դրանց շրջակա ագարակները»։ 3Իսրայելի որդիները Տիրոջ հրամանով իրենց ժառանգություններից ղևտացիներին տվեցին այս քաղաքներն ու դրանց ագարակները։
4Վիճակը դուրս եկավ Կահաթյանների ազգատոհմերին. և ղևտացիներից Ահարոն քահանայի որդիներին վիճակով դուրս եկան տասներեք քաղաքներ Հուդայի ցեղից, Շմավոնի ցեղից և Բենիամինի ցեղից։ 5Կահաթի մյուս որդիներին Եփրեմի ցեղի ազգատոհմերից, Դանի ցեղից և Մանասեի կես ցեղից վիճակով բաժին հասան տասը քաղաքներ։ 6Գերսոնի որդիներին Իսաքարի ցեղի ազգատոհմերից, Ասերի ցեղից, Նեփթաղիմի ցեղից և Բասանի մեջ եղող Մանասեի կես ցեղից վիճակով հասան տասներեք քաղաքներ, 7Մերարիի որդիների համար, ըստ իրենց տոհմերի, Ռուբենի ցեղից, Գադի ցեղից և Զաբուղոնի ցեղից՝ տասներկու քաղաքներ։ 8Իսրայելի որդիները այս քաղաքներն ու նրանց ագարակները վիճակով տվեցին ղևտացիներին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսի միջոցով։
9Եվ Հուդայի որդիների ցեղից ու Շմավոնի որդիների ցեղից տվեցին այս քաղաքները, որոնք հիշատակված են իրենց անուններով, 10և դրանք եղան Ահարոնի որդիներինը, որոնք Ղևիի որդիներից եղող Կահաթյանների ազգատոհմերից էին, քանի որ առաջին վիճակը նրանց էր դուրս եկել։ 11Նրանց տվեցին Հուդայի լեռան վրա գտնվող Ենակի հոր Քիրիաթ-Արբա քաղաքը, այսինքն՝ Քեբրոնը, իր շրջակա ագարակներով։ 12Քաղաքի ագարակներն ու գյուղերը տվեցին Հեփոնեի որդի Քաղեբին որպես կալվածք։ 13Ահարոնի որդիներին, որպես սպանողի համար ապաստանի քաղաք, տվեցին Քեբրոնն իր շրջակա ագարակներով. նաև Լեբնան իր շրջակա ագարակներով, 14Հաթիրն իր շրջակա ագարակներով, Եսթեմովն իր շրջակա ագարակներով, 15Քողոնն իր շրջակա ագարակներով, Դաբիրն իր շրջակա ագարակներով, 16Այինն իր շրջակա ագարակներով, Հետտան իր շրջակա ագարակներով, Բեթսամյուսն իր շրջակա ագարակներով. ինը քաղաքներ այս երկու ցեղից։ 17Իսկ Բենիամինի ցեղից՝ Գաբավոնն իր շրջակա ագարակներով, Գաբան իր շրջակա ագարակներով, 18Անաթոթն իր շրջակա ագարակներով և Գաղմոնն իր շրջակա ագարակներով. չորս քաղաք։ 19Ահարոնի որդիների՝ քահանաների բոլոր քաղաքները տասներեքն էին՝ իրենց ագարակներով։
20Կահաթի որդիներից մնացած ղևտացի Կահաթյանների ազգատոհմերն էլ վիճակով քաղաքներ ստացան Եփրեմի ցեղից։ 21Եփրեմի լեռնակողմում նրանց տվեցին սպանողի համար ապաստանի քաղաք Սյուքեմն իր շրջակա ագարակներով, Գազերն իր շրջակա ագարակներով, 22Կաբսեմն իր շրջակա ագարակներով և Բեթորոնն իր շրջակա ագարակներով. չորս քաղաք։ 23Դանի ցեղից՝ Ելթեկեն իր շրջակա ագարակներով, Գաբաթոնն իր շրջակա ագարակներով, 24Այեղոնն իր շրջակա ագարակներով և Գեթրեմոնն իր շրջակա ագարակներով. չորս քաղաք։ 25Մանասեի կես ցեղից՝ Թանաքն իր շրջակա ագարակներով և Գեթրեմոնն իր շրջակա ագարակներով. երկու քաղաք։ 26Կահաթի որդիներից մնացած ազգատոհմերի բոլոր քաղաքները տասն էին՝ իրենց ագարակներով։
27Ղևտացիների ազգատոհմերից եղող Գերսոնի որդիներին Մանասեի կես ցեղից սպանողի համար Բասանում տվեցին ապաստանի քաղաք Գողանն իր ագարակներով. նաև Բեեստարան իր շրջակա ագարակներով. երկու քաղաք։ 28Իսաքարի ցեղից՝ Կեսիոնն իր շրջակա ագարակներով, Դաբարաթն իր շրջակա ագարակներով, 29Հերիմութն իր շրջակա ագարակներով և Ենգանիմն իր շրջակա ագարակներով. չորս քաղաք։ 30Աոերի ցեղից՝ Մասաղն իր շրջակա ագարակներով, Աբդոնն իր շրջակա ագարակներով, 31Քեղկաթն իր շրջակա ագարակներով և Րոոբն իր շրջակա ագարակներով. չորս քաղաք։ 32Նեփթաղիմի ցեղից սպանողի համար ապաստանի քաղաք տվեցին Գալիլեայում Կադեսն իր շրջակա ագարակներով. նաև Եմաթդորն իր շրջակա ագարակներով և Կարթանն իր շրջակա ագարակներով. երեք քաղաք։ 33Գերսոնյանների բոլոր քաղաքներն ըստ իրենց ազգատոհմերի տասներեքն էին՝ իրենց ագարակներով։
34Մնացած ղևտացիներին, այսինքն՝ Մերարիի որդիների ազգատոհմերին, Զաբուղոնի ցեղից տվեցին Հեկնամն իր շրջակա ագարակներով, Կարթան իր շրջակա ագարակներով, 35Դեմնան իր շրջակա ագարակներով և Նաաղոլն իր շրջակա ագարակներով. չորս քաղաք։ 36Ռուբենի ցեղից՝ Բոսորն իր շրջակա ագարակներով, Հասսան իր շրջակա ագարակներով, 37Կադեմոթն իր շրջակա ագարակներով և Մեփայաթն իր շրջակա ագարակներով. չորս քաղաք։ 38Գադի ցեղից Գաղաադում սպանողի համար ապաստանի քաղաք տվեցին Ռամոթն իր շրջակա ագարակներով. նաև Մանայիմն իր շրջակա ագարակներով, 39Եսեբոնն իր շրջակա ագարակներով և Հազերն իր շրջակա ագարակներով. ընդամենը չորս քաղաք։ 40Ղևտացիների ազգատոհմերից մնացած Մերարիի որդիների վիճակով ստացած բոլոր քաղաքները, ըստ իրենց տոհմերի, եղան տասներկուսը։ 41Իսրայելի որդիների կալվածքների մեջ ղևտացիների բոլոր քաղաքները քառասունութն էին՝ իրենց ագարակներով։ 42Այս քաղաքներից ամեն մեկն ուներ իր շրջակա ագարակները. այս քաղաքները բոլորն էլ այդպես էին։
Իսրայելը տիրանում է երկրին
43Տերն Իսրայելին տվեց այն ամբողջ երկիրը, որ նրանց հայրերին երդում էր արել տալու. նրանք ժառանգեցին այն և բնակվեցին նրա մեջ։ 44Տերը նրանց հանգիստ տվեց բոլոր կողմերից, ինչպես որ երդվել էր նրանց հայրերին, և նրանց բոլոր թշնամիներից ոչ մեկը չկարողացավ նրանց դեմ կանգնել. Տերը նրանց բոլոր թշնամիներին մատնեց նրանց ձեռքը։ 45Ոչ մի բան պակաս չմնաց այն բոլոր բարի խոսքերից, որ Տերն ասել էր Իսրայելի տան համար. բոլորը կատարվեցին։

Currently Selected:

ՀԵՍՈՒ 21: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy