ՀՈԲ 12
12
1Հոբը պատասխանեց.
2«Արդարև դուք եք ժողովուրդը, և իմաստությունը ձեզ հետ մեռնելու է։
3Ես էլ ձեզ պես խելք ունեմ. ձեզանից պակաս չեմ. և այսպիսի բաներ ո՞վ չգիտե։
4Իր բարեկամից ծաղրվող եմ դարձել ես, որ թեև Աստծուն կանչեցի, ու նա պատասխանեց, սակայն ծաղրվում է արդարը, կատարյալը։
5Իրենց ապահով զգացող մարդիկ արհամարհում են թշվառությունը՝ որպես նրանց բաժինը, որոնց ոտքերը սայթաքում են։
6Ապահով են ավազակների վրանները, և հանգիստ՝ Աստծուն բարկացնողներինը, որոնք Աստծուն ձեռքների մեջ են տանում։
7Բայց հարցրո՛ւ անասուններին, որ քեզ սովորեցնեն, և երկնքի թռչուններին, որ քեզ իմացնեն։
8Կամ երկրի հե՛տ խոսիր, ու նա քեզ կսովորեցնի, և ծովի ձկները քեզ կպատմեն։
9Ո՞վ չի հասկանա, որ Տիրոջ ձեռքն է այս բաներն արել,
10Որ բոլոր կենդանի արարածների կյանքը նրա ձեռքին է, նաև ամեն մարդկային մարմնի հոգին։
11Մի՞թե խոսքերն ականջը չի որոշում, և ուտող քիմքը՝ համն առնում։
12Իմաստությունն ալևորների մեջ է, և գիտությունը՝ երկար օրերի մեջ։
13Իմաստությունը և զորությունը նրա մեջ են. խորհուրդը և գիտությունը Աստծունն են։
14Ահա նա կքանդի, ու չի վերաշինվի. մեկին որ բանտարկի, չի կարող ազատվել։
15Ահա նա ջրերը հետ է պահում, երաշտ է լինում. դրանք բաց է թողնում, ու երկիրը տակնուվրա են անում։
16Զորությունն ու իմաստությունը նրանն են. նրանն են նաև մոլորեցնողն ու մոլորյալը։
17Նա խորհրդականներին կողոպտված է ման ածում, իսկ դատավորներին՝ հիմարացած։
18Նա է թագավորների իշխանությունը քանդում և նա է նրանց իշխանություն տալիս#12.18 Եբր. գոտի կապել. նշանակում է իշխանություն ունենալ։։
19Նա քահանաներին կողոպտված է ման ածում և զորավորներին կործանում է։
20Նա ինքնավստահներից լեզվանիությունը վերցնում է և ծերերի հասկացողությունը խլում։
21Ազնվականների վրա անարգանք է թափում և զորավորների գոտին թուլացնում է։
22Ի հայտ է բերում խավարի խորունկ բաները և մահվան ստվերը լույսի մեջ է դուրս բերում։
23Ազգերին բազմացնում է և նրանց կորստյան է մատնում. ազգերին սփռում է, նաև նրանց առաջնորդում։
24Երկրի ժողովուրդների գլխավորների խելքն առնում է և նրանց մոլորեցնում անճանապարհ անապատում։
25Նրանք խավարում խարխափում են և լույս չունեն. նա նրանց մոլորեցնում է հարբածների պես»։
Currently Selected:
ՀՈԲ 12: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018