ՀՈԲ 11
11
1Այն ժամանակ Սոփար Նաամացին պատասխանեց.
2«Մի՞թե շատ խոսքերին պատասխան չի լինի, կամ շատախոս մարդը պիտի արդա՞ր դուրս գա։
3Քո դատարկ խոսքե՞րը պիտի մարդկանց լռեցնեն. դու ծաղրես, ու հանդիմանող չլինի՞։
4Որ ասում ես՝ “Իմ խոսքը մաքուր է, և քո աչքի առաջ անարատ եմ”։
5Սակայն երանի՜ թե Աստված խոսեր ու քո դեմ իր շուրթերը բաց աներ
6Եվ քեզ իմաստության գաղտնիքը հայտներ, որովհետև ճշմարիտ իմաստությունը երկու երես ունի։ Ուրեմն իմացի՛ր, որ Աստված քո հանցանքների մի մասը մոռացության է տալիս։
7Կարո՞ղ ես Աստծու խորհուրդը գտնել կամ Ամենակարողին ամբողջապես հասկանալ#11.7 Կամ Ամենակարողի սահմանները քննել։։
8Նա երկնքի բարձրությունն ունի. դու ի՞նչ կարող ես անել։ Դժոխքից էլ խորն է նա. ի՞նչ կհասկանաս։
9Նրա չափը երկրից երկար է ու ծովից էլ լայն է։
10Եթե նա անցնի ու բռնի և դատի հավաքի, նրան ո՞վ ետ կպահի։
11Որովհետև նա խաբեբա մարդկանց ճանաչում է ու անօրենությունը տեսնում է և ուշադրություն չի՞ դարձնում։
12Բայց անմիտ մարդը իմաստուն պիտի դառնա, եթե վայրի էշի ձագը իբրև մարդ ծնվի։
13Եթե դու քո սիրտն ուղղես և ձեռքերդ դեպի իրեն տարածես,
14Եթե ձեռքիդ անօրենություն կա, այն հեռացրո՛ւ, ու քո վրաններում անիրավություն թող չբնակվի։
15Ահա այն ժամանակ անարատ երեսդ կբարձրացնես, հաստատուն կլինես ու չես վախենա։
16Որովհետև թշվառությունը կմոռանաս, այն անցած ջրերի պես կհիշես։
17Կյանքը կեսօրից էլ պայծառ կկանգնի, եթե խավարի էլ, առավոտվա պես կլինի։
18Դու ապահով կլինես, որովհետև հույս կա։ Դու կպահպանվես ու ապահովության մեջ կհանգստանաս։
19Կպառկես, ու վախեցնող չի լինի։ Շատերը քո հաճությունը կխնդրեն։
20Բայց ամբարիշտների աչքերը պիտի նվաղեն, և նրանք ապաստան չեն ունենա. նրանց հույսը հոգեվարքի մեջ պիտի լինի»։
Currently Selected:
ՀՈԲ 11: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018