YouVersion Logo
Search Icon

ԵՐԵՄԻԱ 29

29
Երեմիայի նամակը Բաբելոնի հրեաներին
1Սրանք են այն նամակի#29.1 Բռց. մագաղաթի։ խոսքերը, որ Երեմիա մարգարեն Երուսաղեմից ուղարկեց մնացած տարագիր երեցներին, քահանաներին ու մարգարեներին և ամբողջ ժողովրդին, որոնց Նաբուգոդոնոսորը Երուսաղեմից տարագրել էր Բաբելոն։ 2[Հեքոնիա թագավորի և մայր թագուհու, պալատականների#29.2 Կամ ներքինիների (հաճախ ներքինիները պալատական պաշտոններ էին զբաղեցնում)։ և Հուդայի ու Երուսաղեմի իշխանավորների, հյուսների ու դարբինների՝ Երուսաղեմից դուրս գալուց հետո] 3նամակն ուղարկվեց Սափանի որդի Եղեասայի և Քեղկիայի որդի Գամարիայի ձեռքով, որոնց Հուդայի թագավոր Սեդեկիան Բաբելոն էր ուղարկել՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի մոտ՝ ասելով.
4«Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, բոլոր տարագիրներիդ, որոնց ես Երուսաղեմից տարագրեցի Բաբելոն. 5“Տնե՛ր կառուցեք և բնակվե՛ք, այգինե՛ր տնկեք և կերե՛ք նրանց պտուղը։ 6Կանա՛յք առեք և որդիներ ու դուստրե՛ր ծնեք։ Եվ ձեր որդիների համար կանա՛յք առեք և ձեր դուստրերին ամուսինների՛ տվեք, որպեսզի նրանք որդիներ և դուստրեր ծնեն, և բազմացե՛ք այդտեղ և մի՛ քչացեք։ 7Եվ այն քաղաքի խաղաղությո՛ւնը#29.7 Կամ բարօրությունը։ ցանկացեք, ուր որ ես ձեզ տարագրել եմ, և նրա համար Տիրոջն աղոթե՛ք, որովհետև նրա խաղաղությամբ ձեզ խաղաղություն կլինի”։ 8Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Թող ձեզ չխաբեն ձեր մարգարեները և ձեր գուշակները, որոնք ձեր մեջ են, և մի՛ լսեք ձեր երազատեսներին, որոնց ձեզ համար երազել եք տալիս։ 9Որովհետև նրանք իմ անունով ձեզ համար սուտ են մարգարեանում. ես չեմ ուղարկել նրանց”»,- ասում է Տերը։
10Որովհետև այսպես է ասում Տերը. «Երբ լրանա Բաբելոնի համար յոթանասուն տարին, ես կայցելեմ ձեզ և կկատարեմ ձեզ համար իմ բարի խոսքը, որպեսզի ձեզ վերադարձնեմ այստեղ։ 11Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ։ 12Դուք կկանչեք ինձ և կգաք ու կաղոթեք ինձ, և ես կլսեմ ձեզ։ 13Դուք կփնտրեք ինձ ու կգտնեք, երբ ինձ ձեր ամբողջ սրտով կորոնեք։ 14Եվ ես կգտնվեմ ձեզ համար,- ասում է Տերը,- կվերադարձնեմ ձեր գերությունից և կհավաքեմ ձեզ բոլոր ազգերից ու բոլոր տեղերից, ուր որ աքսորել էի ձեզ,- ասում է Տերը,- և ես ձեզ կվերադարձնեմ այն տեղը, որտեղից ձեզ տարագրել էի։ 15Որովհետև դուք ասել եք. “Տերը մեզ համար Բաբելոնում մարգարեներ է հանել”»։
16Որովհետև Տերն այսպես է ասում այն թագավորին, որ բազմում է Դավթի գահի վրա, և ամբողջ այն ժողովրդին, որ բնակվում է այս քաղաքում, ձեր եղբայրներին, որ ձեզ հետ չեն տարագրվել։ 17Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահա ես նրանց վրա եմ ուղարկում սուրը, սովն ու ժանտախտը և նրանց փչացած թզերի պես պիտի անեմ, որոնք վատությունից չեն ուտվի։ 18Նրանց կհալածեմ սրով, սովով ու ժանտախտով և նրանց սարսափ կդարձնեմ երկրի բոլոր թագավորությունների համար՝ անեծք ու ամայություն և երկարատև սուլելու առարկա և նախատինք բոլոր այն ազգերի մեջ, ուր աքսորել եմ նրանց։ 19Որովհետև նրանք չլսեցին իմ խոսքերը,- ասում է Տերը,- երբ ես նրանց մոտ ուղարկեցի իմ ծառաներին՝ մարգարեներին, կրկին ու կրկին ուղարկեցի, բայց դուք չլսեցիք»,- ասում է Տերը։ 20Իսկ դուք լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ բոլոր տարագիրներ, որոնց ես Երուսաղեմից Բաբելոն եմ ուղարկել։ 21Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում Կովղիայի որդի Աքաաբի և Մաասիայի որդի Սեդեկիայի մասին, որ իմ անունով սուտ են մարգարեանում ձեզ. «Ահա ես նրանց պիտի մատնեմ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքը, և նա ձեր աչքի առաջ պիտի սպանի նրանց։ 22Եվ նրանցից Հուդայի բոլոր տարագիրների համար, որ Բաբելոնում են, նզովքի առարկա պիտի առնվի՝ ասելով. “Տերը քեզ թող Սեդեկիայի և Աքաաբի պես անի, որոնց Բաբելոնի թագավորը խորովեց կրակով”, 23որովհետև Իսրայելի մեջ անզգամություն արեցին և իրենց ընկերների կանանց հետ շնություն արեցին և իմ անունով սուտ խոսք ասացին, որ ես չէի հրամայել իրենց, բայց ես գիտեմ և վկա եմ»,- ասում է Տերը։
Սեմայիայի նամակը
24Նեհելամացի Սեմայիայի հետ խոսի՛ր և ասա՛. 25«Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Որովհետև դու քո անունով նամակներ ես ուղարկել ամբողջ ժողովրդին, որ Երուսաղեմում է, նաև Մաասիայի որդի Սոփոնիա քահանային և բոլոր քահանաներին՝ ասելով. 26"Տերը քեզ քահանա է կարգել Հովիադա քահանայի փոխարեն, որպեսզի վերակացու լինես Տիրոջ տանը խելացնոր ու մարգարեացող բոլոր մարդկանց համար, որ նրանց կոճղի ու վզօղակի մեջ դնես։ 27Եվ հիմա ինչո՞ւ չհանդիմանեցիր անաթովթացի Երեմիային, որ մարգարեանում է ձեզ համար, 28որովհետև նա մեզ նամակ է ուղարկել Բաբելոն՝ ասելով. "Երկարատև է լինելու. տնե՛ր կառուցեք և բնակվե՛ք, այգինե՛ր տնկեք և կերե՛ք նրանց պտուղը"”»։ 29Սոփոնիա քահանան Երեմիա մարգարեի ականջներին կարդաց այս նամակը։ 30Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով. 31«Լո՛ւր ուղարկիր բոլոր տարագիրներին՝ ասելով. “Տերն այսպես է ասում նեհելամացի Սեմայիայի մասին. "Որովհետև Սեմայիան ձեզ համար մարգարեացավ, երբ ես նրան չէի ուղարկել, և ձեզ մղեց, որ ստի հուսաք, 32դրա համար Տերն այսպես է ասում. "Ահա ես պիտի պատժեմ նեհելամացի Սեմայիային և նրա սերնդին. նրանից այս ժողովրդի մեջ բնակվող մարդ չպիտի լինի, և նա չպիտի տեսնի այն բարիքը, որ ես անելու եմ իմ ժողովրդին,- ասում է Տերը,- որովհետև Տիրոջ դեմ ապստամբություն է խոսել"”»։

Currently Selected:

ԵՐԵՄԻԱ 29: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy