YouVersion Logo
Search Icon

ԵՐԵՄԻԱ 28

28
Երեմիան և Անանիա մարգարեն
1Եվ այդ նույն տարում՝ Հուդայի թագավոր Սեդեկիայի թագավորության սկզբում, չորրորդ տարվա հինգերորդ ամսին, Ազուրի որդի Անանիա մարգարեն, որ Գաբավոնից էր, Տիրոջ տանը՝ քահանաների և ամբողջ ժողովրդի աչքի առաջ, ինձ ասաց. 2«Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ես կոտրեցի Բաբելոնի թագավորի լուծը։ 3Երկու տարի հետո ես այստեղ հետ եմ բերելու Տիրոջ տան բոլոր անոթները, որոնք Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը վերցրել էր այստեղից և տարել Բաբելոն։ 4Այստեղ եմ վերադարձնելու Հուդայի թագավոր Հովակիմի որդի Հեքոնիային և Հուդայի բոլոր տարագիրներին, որ գնացել էին Բաբելոն,- ասում է Տերը,- որովհետև ես կոտրելու եմ Բաբելոնի թագավորի լուծը”»։
5Ապա քահանաների առաջ և ամբողջ ժողովրդի առաջ, որ կանգնած էին Տիրոջ տանը, Երեմիա մարգարեն խոսեց Անանիա մարգարեին 6և Երեմիա մարգարեն ասաց. «Ամեն. Տերը թող այդպես անի։ Տերը թող կատարի քո խոսքերը, որ մարգարեացար. Տիրոջ տան անոթները և բոլոր տարագիրներին Բաբելոնից այստեղ վերադարձնի։ 7Բայց լսի՛ր այս խոսքը, որ ես ասում եմ քո ականջների և ամբողջ ժողովրդի ականջների առաջ։ 8Ինձ նախորդող ու քեզ նախորդող մարգարեները շատ երկրների և մեծ թագավորությունների դեմ վաղուց պատերազմ, չարիք և ժանտախտ են մարգարեացել։ 9Երբ մարգարեն խաղաղություն է մարգարեանում, և երբ որ այդ մարգարեի խոսքը կատարվում է, այն ժամանակ իմացվում է, որ ճշմարտապես Տիրոջից ուղարկված մարգարե է»։
10Անանիա մարգարեն Երեմիա մարգարեի պարանոցից վերցրեց լուծը և կոտրեց այն։ 11Եվ Անանիան ամբողջ ժողովրդի աչքի առաջ ասաց. «Այսպես է ասում Տերը. “Ես երկու տարի հետո բոլոր ազգերի պարանոցի վրայից սրա նման կոտրելու եմ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի լուծը”»։ Եվ Երեմիա մարգարեն գնաց իր ճանապարհով։
12Անանիա մարգարեի կողմից Երեմիա մարգարեի պարանոցի վրայից լուծը կոտրելուց հետո Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով. 13«Գնա՛ և Անանիային ասա՛, որ այսպես է ասում Տերը. “Դու կոտրեցիր փայտի լուծերը, բայց նրանց տեղը երկաթե լուծեր պիտի շինես”։ 14Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ես երկաթե լուծ դրեցի այս բոլոր ազգերի պարանոցին՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին ծառայելու համար, և նրանք պիտի ծառայեն նրան. դաշտի գազաններն էլ եմ տվել նրան”»։
15Եվ Երեմիա մարգարեն Անանիա մարգարեին ասաց. «Լսի՛ր, Անա՛նիա, քեզ Տերը չի ուղարկել, և դու ստի հուսալու մղեցիր այս ժողովրդին։ 16Ուստի Տերն այսպես է ասում. “Ահա ես քեզ պիտի վերացնեմ երկրի երեսից. այս տարի պիտի մեռնես, որովհետև Տիրոջ դեմ ապստամբություն խոսեցիր”»։ 17Եվ Անանիա մարգարեն մեռավ նույն տարվա յոթերորդ ամսին։

Currently Selected:

ԵՐԵՄԻԱ 28: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for ԵՐԵՄԻԱ 28