YouVersion Logo
Search Icon

ԵՐԵՄԻԱ 13

13
Փտած գոտին
1Տերն ինձ այսպես ասաց. «Գնա՛ և քեզ համար քաթանի մեջքի մի գոտի՛ գնիր և այն կապի՛ր մեջքիդ։ Եվ այն ջուր չտեսնի»։ 2Տիրոջ խոսքի համաձայն ես մեջքի մի գոտի գնեցի և կապեցի մեջքիս։ 3Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ հասավ ինձ՝ ասելով. 4«Վերցրո՛ւ քո գնած մեջքի գոտին, որ մեջքիդ է, և վե՛ր կաց, գնա՛ Եփրատ#13.4 Փերաթ. Հին Կտակարանում հանդիպում է տասնհինգ անգամ, տասներեք անգամ՝ Նահար (գետ) բառի հետ և երկու անգամ աշխարհագրական հստակ տեղանունների հետ (Երմ. 51.63 և Բ Մն. 35.20)։ Գուցե կարդացվի Փարահ (Երեմիայի ծննդավայրին մոտիկ մի ավան, հմմտ. Հես. 18.23), որովհետև մինչև Եփրատ ճանապարհորդությունը ավելի քան հազար կմ էր կազմում։ Այնուամենայնիվ, Եփրատը խորհրդանշում է Բաբելոնյան գերությունը։ և այնտեղ թաքցրո՛ւ ժայռի ծերպի մեջ»։ 5Եվ ես գնացի ու այն թաքցրի Եփրատի մոտ, ինչպես որ Տերն էր հրամայել։ 6Եվ շատ օրեր անցնելուց հետո Տերն ասաց ինձ. «Վե՛ր կաց, գնա՛ Եփրատ և այնտեղից վերցրո՛ւ մեջքի այն գոտին, որ ես քեզ հրամայեցի թաքցնել այնտեղ»։ 7Եվ ես Եփրատ գնացի, փորեցի և մեջքի գոտին թաքցրած տեղից վերցրի։ Բայց ահա մեջքի գոտին փտել էր և ոչ մի բանի պիտանի չէր։ 8Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Տերն այսպես է ասում. 9“Այսպես պիտի կործանեմ Հուդայի ամբարտավանությունը և Երուսաղեմի մեծ ամբարտավանությունը։
10Այս չար ժողովուրդը, որ չի ուզում լսել իմ խոսքերը և ընթանում է իր սրտի կամակորությամբ, գնում է ուրիշ աստվածների հետևից, որպեսզի ծառայի և երկրպագություն անի նրանց, մեջքի այս գոտու պես պիտի դառնա, որը ոչ մի բանի պիտանի չէ։ 11Որովհետև ինչպես որ գոտին է կառչում մարդու մեջքին, այնպես էի արել, որ ամբողջ Իսրայելի տունը և ամբողջ Հուդայի տունը կառչել էին ինձ,- ասում է Տերը,- որպեսզի ինձ համար ժողովուրդ լինեն և անուն, գովաբանություն ու պարծանք։ Բայց նրանք չլսեցին”։
Գինու տիկը
12Այս խո՛սքն ասա նրանց. “Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. "Ամեն տիկ պիտի լցվի գինիով"”, և նրանք քեզ ասելու են. “Մի՞թե մենք չգիտեինք, որ ամեն տիկ գինիով պետք է լցվի”։ 13Ապա դու ասա՛ նրանց. “Այսպես է ասում Տերը. "Ահա ես գինովությամբ պիտի լցնեմ այս երկրի բոլոր բնակիչներին, Դավթի գահի վրա նստող թագավորներին, քահանաներին ու մարգարեներին և Երուսաղեմի բոլոր բնակիչներին։ 14Եվ մեկին մյուսով պիտի ջախջախեմ, հայրերին ու որդիներին մեկտեղ,- ասում է Տերը,- չպիտի գթամ, չպիտի խնայեմ և չպիտի ողորմեմ, այլ նրանց բնաջինջ պտի անեմ"”»։
Երեմիան զգուշացնում է հպարտության դեմ
15Լսե՛ք և ակա՛նջ դրեք, մի՛ գոռոզացեք, որովհետև Տերը խոսել է։ 16Փա՛ռք տվեք Տիրոջը՝ ձեր Աստծուն, քանի դեռ խավար չի բերել, և ձեր ոտքերը մթնշաղին բլուրների վրա դեռ չեն սայթաքել։ Դուք կսպասեք լույսի, բայց նա այն մահվան ստվեր ու թանձր մեգ կդարձնի։ 17Իսկ եթե այս չլսեք, իմ հոգին ծածուկ տեղերում լաց պիտի լինի ձեր հպարտության համար և արտասուքով պիտի արտասվի. աչքս արտասուք պիտի թափի, որովհետև Տիրոջ հոտը գերի առնվեց։
18Թագավորին և մայր-թագուհուն#13.18 Մայր-թագուհի. գահաժառանգի կամ իշխանների մոր կերպարը հաճախ կարևոր նշանակություն է ունեցել, հատկապես պատանի իշխանների դեպքում։ Ընդհանրապես Հին Կտակարանում նրանք հիշվում են Հուդայի թագավորության և ոչ թե Իսրայելի թագավորության մեջ (բացառություն է Դ Թագ. 8.16-ը)։ Տե՛ս Գ Թագ. 15.2, 10, 22.42։ ասա՛. «Ցա՛ծ նստեք, որովհետև ձեր գլխից ընկել է ձեր փառքի թագը»։ 19Հարավային#13.19 Նեգեբ՝ հարավ. Նեգեբը անապատային տարածք էր Հուդայից դեպի հարավ։ Որպես հեռավոր շրջան՝ այն զերծ չի մնում կործանումից։ քաղաքները փակվեցին, և բացող չկա. ամբողջ Հուդան գերության գնաց, ամբողջությամբ գերեվարվեց։ 20«Բարձրացրե՛ք ձեր աչքերը և տեսե՛ք հյուսիսից եկողներին. որտե՞ղ են քեզ տրված հոտը, քո պանծալի ոչխարները։ 21Ի՞նչ պիտի ասես, երբ քեզ վրա որպես գլուխ կարգեն նրանց, որ դու ես սովորեցրել, որ քո բարեկամները լինեն. մի՞թե ծննդկան կնոջ նման քեզ ցավեր չեն բռնելու։ 22Եվ եթե քո սրտում ասես. “Այս բաներն ինչո՞ւ են ինձ հանդիպել”. քո անօրենության շատությունից բացվեցին քո քղանցքները, բռնության ենթարկվեցին քո գարշապարները։ 23Մի՞թե եթովպացին կարող է փոխել իր մաշկը կամ ինձը՝ իր խայտերը. ուրեմն դուք ևս, որ սովորել եք չարություն անելու, կարող եք բարություն անել։ 24Եվ ես նրանց ցրիվ պիտի տամ անապատի քամուց տարվող մղեղի նման։ 25Սա քո վիճակն է, քո բաժինը, որ ես չափեցի քեզ համար,- ասում է Տերը, որովհետև դու մոռացար ինձ ու ստության ապավինեցիր։ 26Ուստի ես էլ քո դեմքի վրա կբարձրացնեմ քո փեշը, և քո ամոթը կերևա։ 27Ես տեսա քո շնությունները և վրնջյունները, քո լիրբ պոռնկությունը դաշտի մեջ, բլուրների վրա, ես տեսա քո գարշելի քանդակը։ Վա՜յ քեզ, Երուսաղե՛մ, մինչև ե՞րբ չպիտի մաքրվես»։

Currently Selected:

ԵՐԵՄԻԱ 13: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy