YouVersion Logo
Search Icon

ԵՍԱՅԻ 7

7
Պատգամ Ոզիա թագավորին
1Այնպես պատահեց, որ Հուդայի թագավոր Ոզիայի որդի Հովաթամի որդու՝ Աքազի օրոք Արամի#7.1 Այսինքն՝ Սիրիայի, որ արամեացիների երկիրն էր։ Ռասին թագավորը և Իսրայելի թագավոր Ռոմելայի որդի Փակեեն բարձրացան Երուսաղեմ՝ պատերազմելու նրա դեմ, բայց չկարողացան նրա դեմ պատերազմ մղել։ 2Երբ Դավթի տանը հաղորդվեց, թե Արամի երկիրը դաշնակցել է Եփրեմի երկրի հետ, նրա սիրտը և նրա ժողովրդի սիրտն սկսեց դողալ, ինչպես անտառի ծառերն են դողում քամուց։ 3Տերն ասաց Եսայուն. «Գնա՛ քո որդու՝ Շեար-Յաշուբի#7.3 Մնացորդը կվերադառնա։ հետ՝ Աքազին դիմավորելու վերևի ավազանի ջրանցքի ծայրին՝ թափիչի այգու ճանապարհի վրա, 4և ասա՛ նրան. “Զգո՛ւյշ եղիր և հանդա՛րտ մնա, մի՛ վախեցիր, թող սիրտդ չթուլանա ծխացող այս երկու կիսախանձ փայտի ծայրերից՝ Ռասինի ու արամեացիների և Ռոմելայի որդու բորբոքված բարկությունից, 5նրա համար, որ արամեացիները Եփրեմի երկրի մարդկանց և Ռոմելայի որդու հետ չար խորհուրդ են արել քո դեմ՝ ասելով.
6"Գնանք Հուդայի դեմ, ահաբեկենք նրան, նվաճենք այդ երկիրը մեզ համար և նրա վրա թագավոր կարգենք Տաբեելի որդուն"։ 7Այսպես է ասում Տեր Աստված. "Չպիտի կատարվի և չպիտի լինի, 8որովհետև արամեացիների գլուխը Դամասկոսն է, և Դամասկոսի գլուխը՝ Ռասինը։ Եվս վաթսունհինգ տարի, և Եփրեմի ժողովուրդը կդադարի ժողովուրդ լինելուց։ 9Եփրեմի գլուխը Սամարիան է, և Սամարիայի գլուխը՝ Ռոմելայի որդին։ Եթե չհավատաք, հիրավի չեք հաստատվի"”»։
Էմմանուելի նշանը
10Տերը դարձյալ խոսեց Աքազի հետ՝ ասելով. 11«Մի նշա՛ն խնդրիր քեզ համար քո Տեր Աստծուց խորագույն խորքում կամ բարձր բարձունքում»։ 12Բայց Աքազն ասաց. «Չեմ խնդրի և Տիրոջը չեմ փորձի»։ 13Եվ Եսային ասաց. «Հիմա լսե՛ք, ո՛վ Դավթի տուն, քի՞չ բան է ձեզ համար մարդկանց հոգնեցնելը, որ իմ Աստծուն էլ եք հոգնեցնում։ 14Դրա համար Տերն ինքը ձեզ նշան կտա։ Ահա կույսը կհղիանա ու մի որդի կծնի և նրա անունն Էմմանուել կդնի։ 15Նա կաթնաշոռ ու մեղր պիտի ուտի, մինչև որ գիտենա չարը մերժել և լավն ընտրել։ 16Բայց նախքան մանկան՝ չարը մերժելն ու բարին ընտրել գիտենալը՝ այն երկիրը, որոնց երկու թագավորներից դու վախենում ես, պիտի լքվի։ 17Տերը քեզ վրա, քո ժողովրդի և քո հոր տան վրա պիտի բերի այնպիսի օրեր, որպիսիք չեն եղել այն օրից ի վեր, երբ Եփրեմի երկիրը բաժանվեց Հուդայի երկրից. պիտի բերի Ասորեստանի թագավորին։ 18Այդ օրը Տերը կսուլի այն ճանճերին, որոնք Եգիպտոսի գետերի վերջում են, և այն մեղուներին, որոնք Ասորեստանի երկրում են։ 19Բոլորը պիտի գան ու նստեն խոր ձորերում և ժայռերի խոռոչներում, բոլոր թփերի և բոլոր արոտավայրերի վրա։ 20Այդ օրը Տերը վարձված ածելիով՝ գետի այն կողմում գտնվող Ասորեստանի թագավորի ձեռքով, պիտի սափրի ձեր գլուխն ու ոտքի մազերը, նաև ամբողջովին պիտի խուզի ձեր մորուքը։ 21Այդ օրն ամեն մարդ մի երինջ և երկու ոչխար պիտի պահի 22և նրանց տված կաթի առատությունից կաթնաշոռ պիտի ուտի, որովհետև կաթնաշոռ ու մեղր պիտի ուտեն բոլոր նրանք, ովքեր մնացած կլինեն այդ երկրում։ 23Այդ օրն այնպես պիտի լինի, որ ամեն տեղ, որտեղ կար հազար որթատունկ՝ հազար սիկղ արծաթի արժեքով, ցախ ու փշով պիտի լցվի։ 24Նետերով ու աղեղներով գալու են այնտեղ, որովհետև ողջ երկիրը ցախ ու փուշ պիտի լինի։ 25Սարալանջերը, որոնք բրվում էին բրիչով, այնտեղ չեք գնալու՝ ցախից ու փշից վախենալով. դրանք արջառների արոտավայր պիտի դառնան և ոչխարների ոտքի կոխան պիտի լինեն»։

Currently Selected:

ԵՍԱՅԻ 7: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy