ԵՍԱՅԻ 64
64
1Երանի՜ ճեղքեիր երկինքը և ցած իջնեիր. քո առաջ սարսեին լեռները, 2ինչպես խռիվն է վառվում կրակով, և ջուրը՝ եռում կրակով. դու հայտնեիր քո անունը քո հակառակորդներին, և քո երեսից կդողային ազգերը։ 3Երբ դու կատարեցիր այն սոսկալի բաները, որ մենք չէինք սպասում, և ցած իջար, քո առաջ սարսեցին լեռները։ 4Հնուց լսված չէ և իմացված չէ, ոչ էլ աչքն է տեսել այլ աստված, քեզնից բացի, որ գործում է նրանց համար, ովքեր իրեն են սպասում։ 5Դու ընդառաջ ես գնում ուրախությամբ արդարություն անողին, որ հիշում է քեզ քո ճանապարհներում։ Եվ ահա դու սրտմտեցիր, և մենք մեղանչեցինք. մենք վաղուց ենք նրանց մեջ. մի՞թե մենք կփրկվենք։ 6Մենք ամենքս դարձել ենք անմաքուր մեկի նման, մեր ամբողջ արդարությունը նման է դաշտանի շորի, մենք ամենքս թառամել ենք տերևի պես, և մեր անօրենությունները մեզ քշում-տանում են քամու նման։ 7Քո անունը կանչող ոչ մեկը չկա, որ արթնանա և քեզնից կառչի, որովհետև դու քո երեսը ծածկել ես մեզնից և մեզ մաշեցնում ես մեր անօրենությունների պատճառով։ 8Եվ սակայն, ո՛վ Տեր, դու ես մեր Հայրը. մենք կավն ենք, դու՝ մեր բրուտը, մենք բոլորս քո ձեռքի գործն ենք։ 9Խիստ մի՛սրտմտիր, ո՛վ Տեր, և հավիտյան մի՛ հիշիր մեր անօրենությունը. ահա նայի՛ր, մենք բոլորս քո ժողովուրդն ենք։ 10Քո սուրբ քաղաքներն անապատացել են, Սիոնն անապատ է դարձել, Երուսաղեմը՝ ամայություն։ 11Մեր Սուրբ տունը՝ մեր շքեղությունը, որտեղ քեզ օրհներգեցին մեր հայրերը, հրո ճարակ դարձավ, մեր բոլոր ցանկալի բաներն ավերվել են։ 12Այս ամենի վրա դու պիտի զսպե՞ս քեզ, ո՛վ Տեր, պիտի լռե՞ս և անչափ տառապեցնե՞ս մեզ։
Currently Selected:
ԵՍԱՅԻ 64: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018