YouVersion Logo
Search Icon

ՈՎՍԵԵ 8

8
Տերը հանդիմանում է Իսրայելին կռապաշտության համար
1Փողը բերանի՜դ#8.1 Բռց. քիմքիդ։ դիր. արծվի պես մեկը կա Տիրոջ տան վերևում. որովհետև անտեսեցին իմ ուխտը և իմ օրենքի դեմ հանցանք գործեցին։ 2Ինձ պիտի աղաղակի Իսրայելը. «Ո՜վ իմ Աստված, մենք ճանաչում ենք քեզ»։ 3Իսրայելը մերժեց բարին, ուստի թշնամին պիտի հետապնդի նրան։ 4Նրանք թագավոր կարգեցին, բայց ոչ ինձնով, իշխաններ կարգեցին, բայց ես չիմացա. իրենց արծաթով և իրենց ոսկով իրենց համար կուռքեր շինեցին, որպեսզի բնաջնջվեն։
5Քո հորթը մերժվեց, ո՛վ Սամարիա, նրանց դեմ իմ բարկությունը բորբոքվեց. նրանք մինչև ե՞րբ չեն կարողանալու անմեղ լինել։ 6Որովհետև սա ևս Իսրայելից է. արհեստավորը շինեց այն, ուրեմն նա Աստված չէ. ուստի փշուր-փշուր պիտի լինի Սամարիայի հորթը։ 7Որովհետև քամի սերմանեցին, մրրիկ պիտի հնձեն. նա հասկ չի ունենալու, բույսն#8.7 Բռց. ծիլ, շիվ, բողբոջ, եբր. ցեմահ, որը ալյուր կամ ուտելիք (քեմահ) չի տալու։ ալյուր չի դառնալու. եթե դառնա էլ, օտարներն են կուլ տալու։ 8Իսրայելը կուլ գնաց. հիմա ազգերի մեջ անբաղձալի անոթի պես պիտի լինեն։ 9Որովհետև նրանք Ասորեստան գնացին. վայրի էշի նման առանձին ման է գալիս. Եփրեմը#8.9 Եբր. Փերե (վայրի էշ) և Եփրեմ նույն արմատից են։ սիրեկաններ վարձեց։ 10Թեև ազգերի մեջ օգնականներ վարձեն, ես հիմա նրանց պիտի հավաքեմ, և նրանք կսկսեն սակավանալ իշխանների և թագավորի բեռի պատճառով։ 11Որովհետև Եփրեմը մեղքի համար շատացրեց զոհասեղանները. դրանք նրա համար մեղանչելու զոհասեղաններ եղան։ 12Եվ ես նրան գրեցի իմ բյուրավոր օրենքները, սակայն դրանք օտարոտի համարվեցին։ 13Նրանք ինձ զոհեր են մատուցում և միսն ուտում, սակայն Տերը նրանց չի հավանում։ Հիմա նա պիտի հիշի նրանց անօրենությունը և պիտի պատժի նրանց մեղքերը. նրանք պիտի վերադառնան Եգիպտոս։ 14Որովհետև Իսրայելը մոռացավ իր Արարչին և պալատներ շինեց, իսկ Հուդան շատացրեց պարսպավոր քաղաքները։ Բայց ես քաղաքների վրա կրակ պիտի ուղարկեմ, և այն պիտի լափի նրանց ամրոցները։

Currently Selected:

ՈՎՍԵԵ 8: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in