YouVersion Logo
Search Icon

ՈՎՍԵԵ 7

7
1Երբ Իսրայելին պիտի բուժեի, հայտնի դարձան Եփրեմի անօրենությունը և Սամարիայի չարությունները, որովհետև նրանք նենգաբար են գործում, գողը ներս է մտնում, ավազակների խումբը դրսում կողոպտում է։ 2Եվ իրենց սրտում չեն ասում, որ ես հիշում եմ նրանց ամբողջ չարությունը, հիմա նրանց գործերը համակում են նրանց, նրանք իմ երեսի առաջ են։
Դավադրություն պալատում
3Իրենց չարությամբ ուրախացնում են թագավորին և իրենց դավաճանություններով՝ իշխաններին։ 4Նրանք բոլորը շնացողներ են, մի թոնրի նման, որ վառել է հաց թխողը, որ խմորը հունցելուց մինչև նրա թթվելը դադարում է կրակը բորբոքելուց։ 5Մեր թագավորի օրը իշխանները նրան հիվանդացրին#7.5 Կամ իշխանները հիվանդացան։ գինու տաքությունից. նա իր ձեռքը մեկնեց ծաղր անողներին։ 6Որովհետև նրանք մոտենում են իրենց դարանին՝ իրենց սիրտը թոնրի պես դարձրած. նրանց հացթուխն ամբողջ գիշեր քնած է, առավոտյան այն վառվում է բոցավառ կրակի պես։ 7Նրանք բոլորը տաքացել են թոնրի պես և ուտում են իրենց դատավորներին։ Նրանց բոլոր թագավորներն ընկել են, նրանց մեջ ինձ կանչող չկա։
Իսրայելը և ժողովուրդները
8Եփրեմն իրեն խառնել է ժողովուրդներին. Եփրեմը դարձել է մի կարկանդակ, որը չի շրջվել#7.8 Այսինքն՝ կիսաեփ։։ 9Օտարները կերան նրա զորությունը, բայց ինքը չգիտի. ալևորություն էլ է իջել վրան, ինքը չգիտի։ 10Եվ Իսրայելի հպարտությունը վկայում է նրա դեմ, բայց նրանք հետ չեն դառնում Տիրոջը՝ իրենց Աստծուն, և այսուամենայնիվ նրան չեն փնտրում։ 11Եվ Եփրեմը մի աղավնու պես եղավ՝ միամիտ ու անխելք. եգիպտացիներին են կանչում, Ասորեստան են գնում։ 12Երբ գնան, ես իմ ցանցը պիտի տարածեմ նրանց վրա, նրանց երկնքի թռչունի պես պիտի իջեցնեմ և նրանց պիտի պատժեմ, ինչպես որ ազդարարվել էր նրանց հավաքին։
13Վա՜յ նրանց, որովհետև խոտորեցին ինձանից, ավերու՜մ նրանց, որովհետև իմ դեմ ապստամբեցին, թեև ես նրանց փրկեցի, բայց նրանք իմ դեմ սուտ են խոսում։ 14Նրանք իրենց սրտով չեն աղաղակում ինձ, այլ ողբում են իրենց անկողինների վրա. նրանք ցորենի և գինու համար խռնվում են, ըմբոստանում իմ դեմ։ 15Ես ուժեղացրի, զորացրի նրանց բազուկը, իսկ նրանք իմ դեմ չարություն նյութեցին։ 16Նրանք դառնում են ոչ թե դեպի Բարձրյալը. նրանք խաբեբա աղեղի նման են դարձել։ Նրանց իշխանները սրով պիտի ընկնեն իրենց լեզվի կատաղությունից։ Սա նրանց նախատինքը կլինի Եգիպտոսի երկրում։

Currently Selected:

ՈՎՍԵԵ 7: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in