YouVersion Logo
Search Icon

ԾՆՆԴՈՑ 15

15
Աստծու ուխտը Աբրամի հետ
1Այս դեպքերից հետո տեսիլքում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քեզ համար վահան եմ, և քո վարձը խիստ շատ է»։ 2Աբրամն ասաց. «Ո՛վ Ամենակարող Տեր, ի՞նչ ես տալու ինձ, քանի որ ես առանց զավակի եմ մնացել, և իմ տան տիրողն ահա դամասկացի Եղիազարն է»։ 3Աբրամը նաև ասաց. «Քանի որ ինձ սերունդ չտվեցիր, ուստի իմ ընդոծինն է ինձ ժառանգ լինելու»։ 4Եվ ահա Տիրոջ խոսքը եղավ նրան՝ ասելով. «Նա քո ժառանգը չի լինի, այլ նա, որ քո մեջքից է դուրս գալու, նա՛ կլինի քո ժառանգը»։ 5Եվ դուրս հանեց նրան ու ասաց. «Նայի՛ր դեպի երկինք և հաշվի՛ր աստղերը, եթե կարող ես հաշվել դրանք»։ Եվ ասաց նրան. «Այդքան կլինի քո սերունդը»։ 6Աբրամը հավատաց Տիրոջը, և նա նրա համար արդարություն համարեց այդ։
7Եվ ասաց նրան. «Ես եմ Տերը, որ քեզ դուրս հանեցի քաղդեացիների Ուր քաղաքից՝ այս երկիրը քեզ տալու համար»։ 8Նա ասաց. «Ո՛վ Ամենակարող Տեր, ինչի՞ց իմանամ, թե ես ժառանգելու եմ այն»։ 9Տերն ասաց նրան. «Ինձ համար ա՛ռ երեք տարեկան մի երինջ, երեք տարեկան մի այծ, երեք տարեկան մի խոյ, մի տատրակ և աղավնու մի ձագ»։ 10Աբրամն այս բոլորը բերեց նրա համար, յուրաքանչյուրը մեջտեղից կտրեց և ամեն մի կտորը դրեց մյուսի դիմաց, իսկ թռչունները չկտրեց։ 11Գիշատիչ թռչուններն իջան կտրած մարմինների վրա, բայց Աբրամը քշեց նրանց։ 12Երբ արևը մայր էր մտնում, Աբրամի վրա մի խոր քուն իջավ, և ահա նրա վրա մի մեծ խավարի սոսկում ընկավ։ 13Տերն ասաց Աբրամին. «Ստույգ իմացի՛ր, որ քո սերունդները պանդուխտ կլինեն մի երկրում, որ իրենցը չէ, և ծառայություն կանեն, և նրանց չորս հարյուր տարի կչարչարեն։ 14Բայց ես կդատեմ այն ազգին, որին պիտի ծառայեն, իսկ դրանից հետո նրանք մեծ ստացվածքով դուրս կգան։ 15Դու խաղաղությամբ կգնաս քո հայրերի մոտ և կթաղվես խոր ծերության մեջ։ 16Եվ չորրորդ սերնդում կվերադառնան այստեղ, որովհետև ամորհացիների անօրենությունը դեռ լրումին չի հասել»։ 17Երբ արևը մայր մտավ, և խավար եղավ, ահա ծխացող մի հնոց ու կրակի բոց անցավ կտրոնների միջով։ 18Այդ օրը Տերը Աբրամի հետ ուխտ դրեց՝ ասելով. «Այս երկիրը՝ Եգիպտոսի գետից մինչև մեծ գետը, այսինքն՝ Եփրատ գետը, քո սերնդին եմ տալիս. 19կենեցիներին, կենեզացիներին, կեդմոնացիներին, 20քետացիներին#15.20 Սրանք խեթերը՝ հեթիթներն են։, փերեզացիներին, ռափայիմներին, 21Ամորհացիներին, քանանացիներին, գերգեսացիներին և հեբուսացիներին»։

Currently Selected:

ԾՆՆԴՈՑ 15: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy