YouVersion Logo
Search Icon

ԵԼՔ 19

19
Իսրայելացիները Սինա լեռան մոտ
1Եգիպտոսի երկրից Իսրայելի որդիների դուրս գալուց հետո երրորդ ամսվա նույն օրը, նրանք եկան Սինայի անապատը, 2այսինքն՝ Ռափիդիմից ելան և եկան Սինայի անապատը և բանակատեղի հաստատեցին անապատում։ Իսրայելը բանակատեղի հաստատեց այնտեղ՝ լեռան դիմաց։ 3Մովսեսը գնաց դեպի վեր՝ Աստծու մոտ, և Տերը լեռան վրայից կանչեց նրան՝ ասելով. «Այսպե՛ս ասա Հակոբի տանը և հայտնի՛ր Իսրայելի որդիներին. 4“Դուք տեսաք, թե ինչ արեցի եգիպտացիներին և ձեզ արծվի թևերի վրա տանելով՝ բերեցի ինձ մոտ։ 5Հիմա եթե իսկապես լսեք իմ ձայնը և պահեք իմ ուխտը, այն ժամանակ դուք ինձ համար կլինեք սեփական ժողովուրդ բոլոր ազգերից, որովհետև իմն է ամբողջ երկիրը։ 6Դուք ինձ համար կլինեք քահանաների թագավորություն և սուրբ ազգ”։ Սրանք են այն խոսքերը, որ պետք է ասես Իսրայելի որդիներին»։
7Մովսեսը եկավ, կանչեց ժողովրդի ծերերին և նրանց առաջ դրեց այն բոլոր խոսքերը, որ Տերը պատվիրել էր իրեն։ 8Ամբողջ ժողովուրդը միասին պատասխան տվեց և ասաց. «Տիրոջ բոլոր ասածները կանենք»։ Մովսեսը ժողովրդի խոսքերը հայտնեց Տիրոջը։ 9Տերն ասաց Մովսեսին. «Ահա ես քեզ մոտ կգամ թանձր ամպի մեջ, որպեսզի երբ խոսեմ քեզ հետ, ժողովուրդը լսի և հավատա քեզ հավիտյան»։ Մովսեսը ժողովրդի խոսքերը հայտնեց Տիրոջը։ 10Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛ ժողովրդի մոտ և սրբի՛ր նրանց այսօր և վաղը. թող լվանան իրենց հանդերձները։ 11Թող պատրաստ լինեն երրորդ օրվա համար, որովհետև երրորդ օրը Տերն ամբողջ ժողովրդի աչքի առաջ իջնելու է Սինա լեռան վրա։ 12Դու սահման կդնես ժողովրդի շուրջը՝ ասելով. “Զգուշացե՛ք լեռան վրա բարձրանալուց կամ դրա ծայրին դիպչելուց. ով որ դիպչի լեռանը, պիտի մեռնի։ 13Ձեռք չդիպչի դրան. դիպչողը անպատճառ կքարկոծվի կամ նետով կսպանվի. անասուն լինի, թե մարդ՝ չպիտի ապրի”։ Միայն երբ փողի ձայնը երկար հնչի, նրանք կարող են բարձրանալ լեռը»։
14Մովսեսը լեռից իջավ դեպի ժողովուրդը և սրբեց ժողովրդին։ Նրանք լվացին իրենց հանդերձները։ 15Նա ասաց ժողովրդին. «Պատրա՛ստ եղեք երրորդ օրվա համար. կնոջ մի՛ մոտեցեք»։
16Երրորդ օրը՝ առավոտը բացվելիս, որոտներ ու կայծակներ եղան, և մի թանձր ամպ կար լեռան վրա. ուժգին հնչեց փողի ձայնը, և բանակատեղիում գտնվող ամբողջ ժողովուրդը զարհուրեց։ 17Մովսեսը ժողովրդին բանակատեղիից դուրս հանեց Աստծու առաջ, և նրանք կանգնեցին լեռան ստորոտին։ 18Սինա լեռն ամբողջովին ծխում էր, որովհետև Տերը նրա վրա իջել էր կրակով։ Նրա ծուխը դուրս էր գալիս ինչպես հնոցի ծուխ, և ամբողջ լեռը սաստիկ ցնցվում էր։ 19Փողի ձայնը գնալով շատ էր սաստկանում։ Մովսեսը խոսում էր, և Աստված բարձրաձայն պատասխան էր տալիս նրան։ 20Տերն իջավ Սինա լեռան վրա՝ լեռան կատարին, և Տերը կանչեց Մովսեսին լեռան գագաթը, և Մովսեսը բարձրացավ։ 21Տերն ասաց Մովսեսին. «Իջի՛ր, պատվիրի՛ր ժողովրդին, որ Տիրոջը տեսնելու համար սահմանից չանցնեն, և նրանցից շատերը չկորչեն։ 22Տիրոջը մոտեցող քահանաներն էլ թող սրբվեն. միգուցե Տերը նրանց վրա էլ հարձակվի»։ 23Մովսեսն ասաց Տիրոջը. «Ժողովուրդը չի կարող բարձրանալ Սինա լեռը, որովհետև դու պատվիրել ես մեզ՝ ասելով. “Սահմա՛ն դիր լեռան շուրջը և սրբի՛ր այն”»։ 24Տերն ասաց նրան. «Գնա՛, ցա՛ծ իջիր և ելի՛ր Ահարոնի հետ միասին. բայց քահանաներն ու ժողովուրդը սահմանից չանցնեն Տիրոջ մոտ բարձրանալու համար. չլինի թե Տերը նրանց խոցի»։ 25Մովսեսն իջավ ժողովրդի մոտ և խոսեց նրանց հետ։

Currently Selected:

ԵԼՔ 19: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy