YouVersion Logo
Search Icon

Եփեսացիներին 3

3
Պողոսը՝ հեթանոսների առաքյալ
1Դրա համար ես՝ Պողոսս, Հիսուս Քրիստոսի բանտարկյալն եմ ձեզ՝ հեթանոսներիդ համար. 2դուք անշուշտ լսել եք, որ Աստծու ծրագիրն իրականացնելու համար շնորհ է տրվել ինձ, որը ձեր օգուտի համար է։ 3Այն խորհուրդն ինձ հայտնությամբ ցույց տրվեց, ինչպես նախապես համառոտ գրեցի ձեզ, 4որպեսզի կարողանայիք կարդալ և հասկանալ իմ ըմբռնումը Քրիստոսի խորհրդի մասին։ 5Աստված այն մարդկության նախորդ սերունդներին ցույց չի տվել, ինչպես որ հիմա Հոգով իր սուրբ առաքյալներին ու մարգարեներին է հայտնել, 6որ հեթանոսները ժառանգակիցներ են ու Քրիստոսի նույն մարմնի անդամները և մասնակից են Հիսուս Քրիստոսով խոստմանը Ավետարանի միջոցով, 7որին ես սպասավոր եղա Աստծու շնորհի պարգևով, որ նրա զորության ներգործությամբ տրվեց ինձ։ 8Այս շնորհը տրվեց ինձ՝ բոլոր սրբերից հետինիս, որպեսզի Քրիստոսի անքննելի հարստությունը հեթանոսների մեջ ավետարանեմ 9և բոլորին լուսավորեմ, թե ի՛նչ է այն խորհրդի տնտեսությունը, որ դարեր շարունակ ծածկված էր Աստծու՝ տիեզերքի արարչի մեջ, 10որպեսզի այժմ եկեղեցու միջոցով երկնային իշխանություններին և պետություններին հայտնվի Աստծու բազմատեսակ իմաստությունը՝ 11համաձայն այն հավիտենական ծրագրի, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով իրագործեց։ 12Նրան հավատալով՝ համարձակություն ունենք վստահաբար Աստծուն մոտենալու։ 13Արդ աղաչում եմ, որ չվհատվեք ձեզ համար կրած իմ նեղությունների պատճառով, որոնք ձեր փառքն են։
Ճանաչել Քրիստոսի սերը
14Դրա համար ծնկի եմ գալիս մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հոր առաջ, 15որից երկնքում ու այս երկրի վրա եղող ամեն ծնունդ անուն է ստանում, 16որպեսզի ըստ իր հարուստ փառքի զորություն տա ձեզ՝ իր Հոգու միջոցով ներքնապես ամրանալու, 17որպեսզի Քրիստոսը ձեր սրտերում հավատի միջոցով բնակվի, և դուք սիրո մեջ արմատացած ու հաստատված լինեք, 18որպեսզի բոլոր սրբերի հետ կարողանաք հասկանալ, թե ի՛նչ են լայնությունը և երկարությունը, բարձրությունը և խորությունը, 19ճանաչեք Քրիստոսի սերը, որ գերազանցում է ամեն գիտություն, որպեսզի Աստծու ամբողջական լիությամբ լցվեք։
20Բայց նրան, ով մեր մեջ ներգործող զորությամբ կարող է առատությամբ ամեն բանից ավելին անել, քան որ խնդրում ենք ու իմանում, 21փառք նրան եկեղեցու մեջ, որ Քրիստոս Հիսուսով է, սերնդեսերունդ, հավիտյանս հավիտենից։ Ամեն։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Videos for Եփեսացիներին 3