YouVersion Logo
Search Icon

ԺՈՂՈՎՈՂ 8

8
1Իմաստունի պես ո՞վ կա և ո՞վ է խոսքի մեկնությունն իմացողը. մարդու իմաստությունը փայլեցնում է նրա երեսը, և նրա երեսի խստությունը փոխվում է։
Հնազանդվել թագավորին
2Ես ասում եմ. «Պահի՛ր թագավորի հրամանը, մանավանդ Աստծու առաջ տրված երդման համաձայն։
3Մի՛ շտապիր թագավորի առաջից գնալ, մի՛ կանգնիր չար գործի համար, որովհետև նա ամենը, ինչ որ ուզում է, անում է»։
4Որովհետև թագավորի խոսքը զորավոր է. նրան ո՞վ կարող է ասել. «Ի՞նչ ես անում»։
5 Թագավորի պատվիրանը պահողը չարիքի չի հանդիպում, այլ իմաստունի միտքը ժամանակն ու դատելու եղանակը գիտի։
6Որովհետև ամեն ինչի համար ժամանակ և դատաստան կա. չէ՞ որ մարդու վրա մեծ չարիք կա։
7Որովհետև նա չգիտի, թե ի՛նչ է լինելու և ե՛րբ է լինելու. ո՞վ կարող է հայտնել նրան, թե ինչպե՛ս է լինելու։
8Մարդ չկա, որ հոգու#8.8 Կամ քամու։ վրա իշխի, որ հոգուն#8.8 Կամ քամուն։ արգելի, և մահվան օրվա վրա իշխող չկա, և պատերազմի մեջ ազատում չկա, և անիրավություն գործողը չի ազատվի։
Ամբարիշտը և արդարը
9Այս բոլորը տեսա և արեգակի տակ եղած բոլոր գործերին միտքս դարձրի. ժամանակ կա, որ մարդ մարդու վրա իշխում է ի վնաս իրեն։
10Եվ հետո տեսա, որ անիրավները թաղվեցին. եկած ու գնացած էին սուրբ տեղից, մոռացվեցին այն քաղաքում, ուր որ այսպես էին վարվել. սա էլ է ունայնություն։
11Որովհետև չար արարքի վճիռը շուտով չի գործադրվում, սրա համար էլ մարդկանց որդիների սիրտը չարությամբ է լցված։
12Թեև մեղավորը հարյուր անգամ չարություն գործի, և իր կյանքը երկարի, այնուամենայնիվ գիտեմ, որ բարօրություն կլինի Աստծուց վախեցողներին, որոնք վախենում են նրա առաջ։
13Բայց անիրավին բարօրություն չի լինելու, և իր օրերը չի երկարացնելու ստվերի նման, որովհետև Աստծու երեսից չի վախենում։
14Մի ունայնություն կա, որ լինում է երկրի վրա. արդարներ կան, որոնց պատահում է#8.14 Այսինքն՝ կհատուցվի։ ըստ անիրավների արարքների, և անիրավներ կան, որոնց պատահում է ըստ արդարների արարքների. ասացի, որ սա էլ է ունայնություն։
15Եվ ես գովեցի ուրախությունը, որովհետև մարդու համար արեգակի տակ ուտելուց, խմելուց և ուրախանալուց բացի լավ բան չկա, և արեգակի տակ իր կյանքի օրերում, որ Աստված նրան է տվել, սա է նրա հետ գնում իր աշխատանքի մեջ։
16Երբ որ միտքս դարձրի իմաստությունը գիտենալու և երկրի վրա կատարվող զբաղումը տեսնելու (որովհետև թե՛ ցերեկը և թե՛ գիշերը նրա աչքը քուն չի տեսնում),
17Այն ժամանակ Աստծու բոլոր գործերը տեսա, որ մարդը չի կարող հասկանալ այն, ինչ որ կատարվում է արեգակի տակ. որքան էլ մարդը աշխատի փնտրել իմաստը, չի գտնելու. եթե անգամ իմաստունն էլ ասի՝ «Գիտեմ», դարձյալ չի կարող գտնել։

Currently Selected:

ԺՈՂՈՎՈՂ 8: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy