Գործք Առաքելոց 21
21
Պողոսի ճանապարհորդությունը դեպի Երուսաղեմ
1Մենք, նրանցից բաժանվելով, դուրս եկանք և ուղիղ գնացինք Կոս, հաջորդ օրը՝ Հռոդոս, այնտեղից էլ՝ Պատարա։ 2Մի նավ գտանք, որ Փյունիկե էր գնում. նրա մեջ մտանք ու գնացինք։ 3Եվ երբ Կիպրոսը երևաց, այն ձախ կողմում թողեցինք ու նավը դեպի Ասորիք ուղղեցինք, իջանք Տյուրոս, որովհետև նավը բեռն այնտեղ պետք է թափեր։ 4Եվ աշակերտներին գտնելով՝ յոթ օր այնտեղ մնացինք. նրանք Սուրբ Հոգու միջոցով Պողոսին ասում էին, որ Երուսաղեմ չելնի։ 5Եվ երբ այնտեղ լրացան մեր այդ օրերը, դուրս եկանք, գնացինք մեր ճամփան. բոլորը՝ կանանցով ու երեխաներով, մեզ ճանապարհ գցեցին մինչև քաղաքից դուրս։ Եվ ծովեզրին ծունկ չոքեցինք, աղոթեցինք 6ու հրաժեշտ տվեցինք։ Ապա նավ բարձրացանք, իսկ նրանք վերադարձան իրենց տները։ 7Մենք էլ, ծովային ճանապարհորդությունն ավարտելով, Տյուրոսից դուրս եկանք, հասանք Պտողեմայիս, եղբայրներին ողջույն տվեցինք ու նրանց մոտ մի օր մնացինք։ 8Հաջորդ օրը Պողոսը և մենք՝ նրա ընկերները#21.8 Հն. ձեռ. չունեն մենք՝ նրա ընկերները։, այդտեղից դուրս եկանք Կեսարիա և Փիլիպպոս ավետարանչի տունը մտնելով, որն այն յոթից մեկն էր, նրա մոտ մնացինք։ 9Նա չորս կույս աղջիկներ ուներ, որոնք մարգարեություն էին անում։ 10Եվ երբ մենք այնտեղ շատ օրեր մնացինք, Հրեաստանից մի մարգարե իջավ, անունը՝ Ագաբոս։ 11Նա մեզ մոտ եկավ, Պողոսի գոտին վերցրեց, իր ձեռքերն ու ոտքերը կապեց և ասաց. «Սուրբ Հոգին այսպես է ասում. "Այն մարդուն, որի գոտին է սա, հրեաները Երուսաղեմում այսպես կկապեն ու հեթանոսների ձեռքը կմատնեն"»։ 12Եվ երբ այս լսեցինք, մենք և այնտեղացիներն էլ աղաչում էինք, որ Երուսաղեմ չելնի։ 13Այդ ժամանակ Պողոսն ասաց. «Ի՞նչ եք անում, լաց եք լինում և սիրտս ճմլում. որովհետև ես ոչ միայն բանտարկվելու, այլ Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար Երուսաղեմում մեռնելու էլ պատրաստ եմ»։ 14Եվ երբ նա չհամոզվեց, լուռ մնացինք ու ասացինք. «Տիրոջ կամքը թող լինի»։
15Այդ օրերից հետո պատրաստված Երուսաղեմ ելանք։ 16Այն կեսարացի աշակերտներից էլ մեզ հետ եկան. մեզ Մնասոն անունով մի կիպրացի մարդու՝ վաղ ժամանակից աշակերտի մոտ տարան, որ նրա մոտ մնայինք։
Պողոսի այցը Հակոբոսին
17Եվ երբ մենք Երուսաղեմ հասանք, եղբայրները մեզ ուրախությամբ ընդունեցին։ 18Հաջորդ օրը Պողոսը մեզ հետ Հակոբոսի մոտ գնաց. բոլոր երեցներն էլ ներկա էին։ 19Եվ նրանց ողջույն տալով՝ մեկ առ մեկ պատմում էր, ինչ որ Աստված հեթանոսների մեջ արեց իր ծառայությամբ։ 20Նրանք, լսելով, փառաբանում էին Տիրոջը և ասում էին նրան. «Եղբա՛յր, տեսնո՞ւմ ես, քանի՜ բյուր հավատացյալ հրեաներ կան. ամենքն էլ օրենքի նախանձախնդիրներ են։ 21Բայց քո մասին իմացել են, որ հեթանոսների մեջ եղող բոլոր հրեաներին սովորեցնում ես Մովսեսի օրենքից հրաժարվել՝ ասելով, որ իրենց երեխաներին չթլփատեն և հրեական ավանդույթները չպահեն։ 22Հիմա ի՞նչ կլինի. անպատճառ բազմությունը կհավաքվի,#21.22 Հն. ձեռ. չունեն անպատճառ բազմությունը կհավաքվի։ որովհետև կլսեն, որ եկել ես։ 23Հիմա ա՛յս արա, ինչ որ քեզ ասում ենք. մեր մեջ չորս մարդիկ կան, որոնք իրենց անձերի վրա երդում են արել։ 24Նրանց վերցրո՛ւ և նրանց հետ սրբվի՛ր. նրանց ծախսերը հոգա՛, որ գլուխներն ածիլեն, ու բոլորը գիտենան, թե ինչ որ քո մասին իմացել են, ճիշտ չէ, այլ որ դու էլ ես շարունակում օրենքը պահել։ 25Բայց այն հավատացյալ դարձած հեթանոսների վերաբերյալ մենք լուր ուղարկեցինք՝ որոշելով, որ նրանք այդպիսի բան չպահեն#21.25 Հն. ձեռ. չունեն որ նրանք այդպիսի բան չպահեն։, այլ միայն զգուշանան կուռքին զոհվածից, արյունից, խեղդվածից և պոռնկությունից»։ 26Այդ ժամանակ Պողոսն այն մարդկանց վերցրեց, հաջորդ օրը նրանց հետ սրբվելուց հետո մտավ տաճար՝ սրբության օրերի ավարտվելն իմաց տալու, որպեսզի նրանցից յուրաքանչյուրի համար ընծա մատուցվի։
Պողոսի ձերբակալությունը տաճարում
27Եվ երբ այն յոթ օրերն ավարտվելու մոտ էին, ասիացի հրեաները նրան տաճարում տեսան. ողջ ամբոխը նրա գլխին հավաքվեց, և նրան բռնելով՝ 28աղաղակում էին. «Ո՛վ իսրայելացի մարդիկ, օգնեցե՜ք. սա այն մարդն է, որ ժողովրդին, օրենքին և այստեղին հակառակ՝ ամենուրեք բոլորին քարոզում է, մինչև իսկ հույների էլ է տաճար մտցրել և այս սուրբ տեղը պղծել»։ 29Որովհետև Տրոփիմոս Եփեսացուն առաջ նրա հետ քաղաքում տեսել էին և կարծում էին, թե Պողոսը նրան տաճար է մտցրել։ 30Եվ ամբողջ քաղաքը ոտքի ելավ. ժողովուրդը հավաքվեց. Պողոսին բռնելով տաճարից դուրս քաշեցին, և շուտով դռները փակվեցին։ 31Եվ երբ ուզում էին նրան սպանել, գնդի հազարապետին լուր հասավ, որ ամբողջ Երուսաղեմը տակնուվրա է եղել։ 32Նա էլ իսկույն զինվորներ ու հարյուրապետներ վերցրեց, վազեց նրանց վրա։ Նրանք էլ երբ հազարապետին ու զինվորներին տեսան, դադարեցին Պողոսին ծեծելուց։ 33Այդ ժամանակ հազարապետը մոտեցավ, բռնեց նրան ու հրամայեց, որ երկու շղթայով կապեն, և հարցնում էր, թե ո՛վ է և ի՛նչ է արել։ 34Ամբոխի մեջ ամեն մեկը մի բան էր աղաղակում։ Երբ ամբոխի շփոթից չկարողացավ ստույգն իմանալ, հրամայեց բերդ տանել նրան։ 35Եվ երբ աստիճաններին հասավ, պետք եղավ, որ զինվորներն ամբոխի բռնության պատճառով նրան վերցնեն բերեն, 36որովհետև ժողովրդի բազմությունը հետևից գնում էր՝ աղաղակելով. «Մա՛հ դրան»։
Պողոսի ինքնապաշտպանությունը
37Եվ քանի դեռ Պողոսը բերդ մտնելու վրա էր, հազարապետին ասաց. «Արդյոք կարելի՞ է, որ ես քեզ հետ խոսեմ»։ Նա էլ ասաց. «Հունարեն գիտե՞ս։ 38Արդյոք դու այն եգիպտացին չե՞ս, որ այս օրերից առաջ խռովություն գցեց և չորս հազար ավազակաբարո մարդիկ անապատ հանեց»։ 39Եվ Պողոսն ասաց. «Ես հրեա մարդ եմ՝ Կիլիկիայի Տարսոնից, ոչ թե աննշան քաղաքի քաղաքացի։ Աղաչում եմ քեզ, ինձ թո՛ւյլ տուր, որ այդ ժողովրդի հետ խոսեմ»։
40Եվ երբ նա թույլ տվեց, Պողոսը, աստիճանների վրա կանգնած, ժողովրդին ձեռքով նշան արեց։ Երբ կատարյալ լռություն տիրեց, եբրայերեն լեզվով խոսքն ուղղեց ու ասաց.
Currently Selected:
Գործք Առաքելոց 21: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018