YouVersion Logo
Search Icon

Ա Թեսաղոնիկեցիներին 3

3
Տիմոթեոսի առաքումը Թեսաղոնիկե
1Դրա համար, այլևս չհամբերելով, լավ համարեցինք Աթենքում առանձին մնալ։ 2Եվ մեր Տիմոթեոս եղբորը՝ Աստծու գործակցին Քրիստոսի Ավետարանի մեջ, ուղարկեցինք, որ ձեզ մխիթարի ու հաստատի ձեր հավատի մեջ, 3որպեսզի այս նեղությունների մեջ չսասանվեք, քանի որ դուք ինքներդ գիտեք, որ հենց սրա համար ենք սահմանված։ 4Երբ ձեզ մոտ էինք, նախօրոք ասում էինք ձեզ, թե նեղություններ ենք կրելու, ինչպես որ եղավ էլ, ու իմացաք էլ։ 5Դրա համար ես էլ, այլևս չհամբերելով, մարդ ուղարկեցի, որ ձեր հավատի մասին իմանամ, որ միգուցե փորձիչը ձեզ փորձի, ու մեր աշխատանքը զուր լինի։
6Բայց հիմա, երբ Տիմոթեոսը ձեր մոտից եկավ մեզ մոտ և ձեր հավատի ու սիրո ավետիսը տվեց մեզ, որ մեր բարի հիշատակն ամեն ժամ ձեր մտքում ունեք՝ փափագելով մեզ տեսնել, ինչպես մենք էլ՝ ձեզ, 7դրա համար, եղբայրնե՛ր, հանուն ձեր հավատի ձեզանով մխիթարվեցինք մեր բոլոր վշտերում և նեղություններում. 8որովհետև հիմա մենք կապրենք, եթե դուք Տիրոջով հաստատուն մնաք։ 9Ձեզ համար Աստծուն ինչպիսի՛ գոհություն կարող ենք մատուցել այն ամբողջ ուրախության համար, որով մեր Աստծու առաջ ուրախանում ենք ձեզ համար։ 10Գիշեր ու ցերեկ առավել ևս աղաչում ենք, որ ձեր երեսը տեսնենք ու ձեր հավատի պակասությունը լրացնենք։
11Բայց ինքն Աստված ու մեր Հայրը և մեր Տեր Հիսուս Քրիստոսը թող դեպի ձեզ ուղղի մեր ճանապարհը։ 12Իսկ Տերը թող ձեզ աճեցնի ու առատացնի սերը միմյանց և բոլորի հանդեպ, ինչպես որ մերն էլ՝ ձեր հանդեպ, 13որպեսզի ձեր սրտերն Աստծու ու մեր Հոր առաջ հաստատվեն անարատ սրբության մեջ մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ իր բոլոր սրբերի հետ գալու ժամանակ։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy