YouVersion Logo
Search Icon

Ա Հովհաննես 1

1
Հավիտենական կյանքի վկաները
1Այն, որ սկզբից էր, որին լսեցինք և մեր աչքերով տեսանք, որին նայեցինք, և որին մեր ձեռքերը շոշափեցին, այսինքն՝ կյանքի Բանի մասին, 2և կյանքը հայտնվեց, ու մենք տեսանք ու վկայում ենք և ձեզ պատմում ենք այդ հավիտենական կյանքի մասին, որ Հոր մոտ էր ու մեզ հայտնվեց. 3այն, ինչ տեսանք ու լսեցինք, պատմում ենք ձեզ, որպեսզի դուք էլ մեզ հետ հաղորդակից լինեք, իսկ մեր հաղորդությունը Հոր ու նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ է։ 4Եվ սա գրում ենք ձեզ, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի։
Աստված լույս է. քայլենք լույսի մեջ
5Եվ սա է այն ավետիսը, որ նրանից լսեցինք ու ձեզ պատմում ենք. Աստված լույս է, և նրա մեջ խավար չկա։ 6Եթե ասենք, թե հաղորդություն ունենք նրա հետ, բայց խավարի մեջ քայլենք, ստում ենք և ճշմարտությունը չենք կատարում։ 7Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ նա է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք միմյանց հետ, և նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ մաքրում է ամեն մեղքից։ 8Եթե ասենք, թե մեղք չունենք, ինքներս մեզ ենք խաբում, և մեր մեջ ճշմարտություն չկա։ 9Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։ 10Եթե ասենք, թե մեղք չենք գործել, նրան ստախոս ենք հանում, և նրա խոսքը մեր մեջ չէ։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy