Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 8
8
Բենիամինի սերունդը
1Բենիամինը ծնեց Բաղային՝ իր անդրանիկ որդուն, երկրորդին՝ Ասբելին, երրորդին՝ Աարային, 2չորրորդին՝ Նովային, և հինգերորդին՝ Ռափային։ 3Բաղայի որդիները՝ Ադար, Գերա, Աբիուդ, 4Աբիսուա, Նեեման, Աքուք, 5Գերա, Սուփան և Քիրամ։ 6Սրանք են Աքուդի որդիները, որոնք ազգատոհմերի գլխավորներ էին Գաբայի բնակիչների մեջ և նրանց աքսորեցին Մանաքաթ։ 7Նեեման, Աքիա և Գերա, որը աքսորեց նրանց և ծնեց Օզային և Աքիուդին։ 8Սաարիմը որդիներ ունեցավ Մովաբի երկրում իր կանանց՝ Հուսիմին և Բաարային հետ ուղարկելուց հետո։ 9Եվ իր կին Գոդեսից ունեցավ Հոբաբին, Սաբիային, Մեսային, Մեղքամին, 10Հեուսին, Սեքիային և Մուրմային։ Սրանք նրա որդիներն են՝ ազգատոհմերի գլխավորները։ 11Նա Հուսիմից ունեցել էր Աբիտոբին և Եղբաաղին։ 12Եղբաաղի որդիները՝ Եբեր, Միսաամ և Սամեր, որը կառուցեց Օնոն, Ղոդը և նրա գյուղերը. 13Բարիան և Սեման, որոնք ազգատոհմերի գլխավորներն էին Այեղոնում բնակվողների մեջ, քշեցին Գեթի բնակիչներին։ 14Բարիայի որդիները՝ Աքիո, Սոսեք, Հերիմոթ, 15Զաբադիա, Արադ, Եդեր, 16Միքայել, Հեսփա և Հոքա։ 17Եղբաաղի որդիները՝ Զաբադիա, Մեսուղամ, Ազակի, Քաբեր, 18Հեսամարի, Հեզղիա և Հոբաբ։ 19Սեմեիի որդիները՝ Հակիմ, Զեքրի, Զաբթի, 20Եղիենայի, Սաղթի, Եղիել, 21Ադայիա, Բարեա և Սամարաթ։ 22Սոսեկի որդիները՝ Հեսփան, Եբեր, Եղիել, 23Աբդոն, Զեքրի, Անան, 24Անանիա, Եղամ, Անաթոթիա, 25Հեփադիա և Փանուել։ 26Հերոամի որդիները՝ Սամսարի, Սաարիա, Գոթողիա, 27Հարասիա, Եղիա և Զեքրի։ 28Սրանք ազգատոհմերի գլխավորներն էին՝ իրենց ցեղերի առաջինները։ Սրանք բնակվում էին Երուսաղեմում։
29Գաբավոնում բնակվում էին Գաբավոնի հայրը, և նրա կնոջ անունը Մաաքա էր, 30նրա անդրանիկ որդին՝ Աբդոն, ապա՝ Սուր, Կիս, Բաաղ, Նադաբ, 31Գեդոր, Աքիով, Զաքար և Մակեղոթ։ 32Մակեղոթը ծնեց Սամաային. հենց դրանք էլ բնակվեցին Երուսաղեմում՝ իրենց եղբայրների դիմաց, իրենց եղբայրների հետ։
Սավուղ թագավորի ընտանիքը
33Ները ծնեց Կիսին. Կիսը ծնեց Սավուղին. Սավուղը ծնեց Հովնաթանին, Մեղքիսավեին, Աբինադաբին և Եսբաաղին։ 34Հովնաթանի որդին էր Մերիբաաղը։ Մերիբաաղը ծնեց Միքային։ 35Միքայի որդիները՝ Փիթոն, Մելեք, Թարե, Աքազ։ 36Աքազը ծնեց Հովադային. Հովադան ծնեց Գաղեմեթին, Ազամոթին և Զամբրիին. Զամբրին ծնեց Մոսային. 37Մոսան ծնեց Բանաային. նրա որդին էր Ռափան, նրա որդին՝ Եղեասան, նրա որդին՝ Եսելը։ 38Եսելն ուներ վեց որդի. սրանք են նրանց անունները՝ Եզրիկամ, Բոքերու, Իսմայել, Սաարիա, Աբդիա և Անան։ Սրանք ամենքը Եսելի որդիներն էին։ 39Նրա եղբայր Եսեկի որդիները. անդրանիկը՝ Ուղամ, երկրորդը՝ Հեուս, և երրորդը՝ Եղիփաղետ։ 40Ուղամի որդիները քաջազուն, աղեղնավոր մարդիկ էին։ Նրանք շատ որդիներ և որդիների որդիներ ունեին՝ հարյուր հիսուն հոգի։ Սրանք բոլորը Բենիամինի որդիներից են։
Currently Selected:
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 8: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018