1
ԾՆՈՒՆԴ 1:26-27
Նոր Էջմիածին Աստվածաշունչ
Եվ Աստված ասաց. «Մարդ ստեղծենք ըստ մեր պատկերի և նմանության, և թող իշխեն ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի կենդանիների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։ Եվ Աստված ըստ իր պատկերի ստեղծեց մարդուն։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան։ Արու և էգ ստեղծեց նրանց։
Primerjaj
Explore ԾՆՈՒՆԴ 1:26-27
2
ԾՆՈՒՆԴ 1:28
Եվ օրհնեց նրանց Աստված՝ ասելով. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրե՛ք դրան, իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, բոլոր կենդանիների և ողջ երկրի, ինչպես նաև երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։
Explore ԾՆՈՒՆԴ 1:28
3
ԾՆՈՒՆԴ 1:1
ՍԿԶԲՈՒՄ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։
Explore ԾՆՈՒՆԴ 1:1
4
ԾՆՈՒՆԴ 1:2
Երկիրը աներևույթ էր ու անպատրաստ. խավար էր տիրում անհունի վրա, և Աստծու հոգին շրջում էր ջրերի վրա։
Explore ԾՆՈՒՆԴ 1:2
5
ԾՆՈՒՆԴ 1:3
Եվ Աստված ասաց. «Թող լույս լինի»։ Եվ լույս եղավ։
Explore ԾՆՈՒՆԴ 1:3
6
ԾՆՈՒՆԴ 1:31
Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ են։ Եղավ երեկո, եղավ առավոտ. օր վեցերորդ։
Explore ԾՆՈՒՆԴ 1:31
7
ԾՆՈՒՆԴ 1:4
Աստված տեսավ, որ լույսը լավ է։ Եվ Աստված միմյանցից բաժանեց լույսն ու խավարը։
Explore ԾՆՈՒՆԴ 1:4
8
ԾՆՈՒՆԴ 1:29
Աստված նաև ասաց. «Ահա ձեզ իբրև կերակուր տվեցի սերմ տվող սերմանելի բույսերը՝ տարածված ողջ երկրի վրա, և իր պտուղի մեջ սերմանելի սերմ ունեցող բոլոր ծառերը։
Explore ԾՆՈՒՆԴ 1:29
9
ԾՆՈՒՆԴ 1:5
Աստված լույսն անվանեց ցերեկ, իսկ խավարը՝ գիշեր։ Եղավ երեկո, եղավ առավոտ. եղավ մեկ օր։
Explore ԾՆՈՒՆԴ 1:5
10
ԾՆՈՒՆԴ 1:6
Ապա Աստված ասաց. «Ջրերի միջև թող հաստատություն լինի, և թող ջրերը բաժանվեն ջրերից»։ Եվ այդպես եղավ։
Explore ԾՆՈՒՆԴ 1:6
11
ԾՆՈՒՆԴ 1:30
Իսկ բոլոր դալար խոտերն իբրև կերակուր՝ երկրի բոլոր կենդանիներին, երկնքի բոլոր թռչուններին և երկրի վրա սողացող բոլոր սողուններին, այսինքն՝ բոլոր շնչավոր արարածներին»։ Եվ եղավ այդպես։
Explore ԾՆՈՒՆԴ 1:30
12
ԾՆՈՒՆԴ 1:14
Ապա Աստված ասաց. «Երկնքի հաստատության մեջ թող լուսատուներ լինեն՝ երկիրը լուսավորելու և ցերեկն ու գիշերը միմյանցից բաժանելու համար։ Դրանք նաև ժամանակ՝ օրեր և տարիներ, ցույց տվող նշաններ թող լինեն
Explore ԾՆՈՒՆԴ 1:14
13
ԾՆՈՒՆԴ 1:11
Ապա Աստված ասաց. «Հողն ըստ իրենց տեսակի ու նմանության սերմ տվող խոտաբույսեր թող աճեցնի և պտղաբեր ծառեր, որ ըստ իրենց տեսակի ու նմանության սերմ պարունակող պտուղ տան երկրի վրա»։ Այդպես էլ եղավ.
Explore ԾՆՈՒՆԴ 1:11
14
ԾՆՈՒՆԴ 1:7
Աստված ստեղծեց հաստատությունը և անջրպետ դրեց հաստատությունից ներքև եղած ջրերի և հաստատությունից վերև եղած ջրերի միջև։
Explore ԾՆՈՒՆԴ 1:7
15
ԾՆՈՒՆԴ 1:12
հողը ողջ երկրի վրա եղող սերմնատու խոտաբույսեր աճեցրեց, ինչպես նաև պտղաբեր ծառեր, որ ըստ իրենց տեսակի սերմ պարունակող պտուղ տան երկրի վրա։ Աստված տեսավ, որ լավ է։
Explore ԾՆՈՒՆԴ 1:12
16
ԾՆՈՒՆԴ 1:16
Աստված երկու մեծ լուսատուներ ստեղծեց, որոնցից մեծ լուսատուն՝ ցերեկն իշխելու համար, իսկ փոքր լուսատուն՝ գիշերն իշխելու։ Ստեղծեց նաև աստղեր։
Explore ԾՆՈՒՆԴ 1:16
17
ԾՆՈՒՆԴ 1:9-10
Ապա Աստված ասաց. «Երկնքի տակ եղող ջրերը թող ի մի հավաքվեն, և երևա ցամաքը»։ Այդպես էլ եղավ. երկնքի տակ եղող ջրերը ի մի հավաքվեցին, և երևաց ցամաքը։ Աստված ցամաքն անվանեց երկիր, իսկ հավաքված ջրերը՝ ծովեր։ Աստված տեսավ, որ լավ է։
Explore ԾՆՈՒՆԴ 1:9-10
18
ԾՆՈՒՆԴ 1:22
Աստված օրհնեց դրանց ու ասաց. «Աճե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք ծովերի ջրերը, իսկ թռչունները թող բազմանան երկրի վրա»։
Explore ԾՆՈՒՆԴ 1:22
19
ԾՆՈՒՆԴ 1:24
Ապա Աստված ասաց. «Երկիրը թող շնչավոր էակներ հանի ըստ տեսակների՝ չորքոտանիներ, սողուններ և երկրի գազաններ՝ ըստ տեսակների»։ Այդպես էլ եղավ։
Explore ԾՆՈՒՆԴ 1:24
20
ԾՆՈՒՆԴ 1:20
Ապա Աստված ասաց. «Թող ջրերը կենդանի շունչ ունեցող զեռուններ հանեն, և երկրից վերև՝ երկնքի հաստատության մեջ, թևավոր թռչուններ լինեն»։ Այդպես էլ եղավ։
Explore ԾՆՈՒՆԴ 1:20
21
ԾՆՈՒՆԴ 1:25
Աստված ստեղծեց երկրի գազաններին՝ իրենց տեսակներով, ընտանի կենդանիներին՝ իրենց տեսակներով և երկրի բոլոր սողուններին՝ իրենց տեսակներով։ Աստված տեսավ, որ լավ են։
Explore ԾՆՈՒՆԴ 1:25
Home
Bible
Plans
Videos