ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ Գլուխ Բ
Գլուխ Բ
ԲԶ.
1Եւ յաւուրն երրորդի հարսանիք էին ի Կանա Գալիլեացւոց, եւ անդ էր մայրն Յիսուսի։ 2Կոչեցաւ եւ Յիսուս եւ աշակերտքն նորա ի հարսանիսն։ 3Եւ ի պակասել գինւոյն՝ ասէ մայրն ցՅիսուս. Գինի ոչ ունին։ 4Եւ ասէ ցնա Յիսուս. Զի՞ կայ իմ եւ քո, կին դու, չեւ է հասեալ ժամանակ իմ։ 5Ասէ մայրն նորա ցսպասաւորսն. Որ զինչ ասիցէ ձեզ՝ արասջիք։ 6Անդ էին թակոյկք կճեայք վեց ըստ սրբութեանն Հրէից, տանէին մի մի ի նոցանէ մարս երկուս կամ երիս։ 7Ասէ ցնոսա Յիսուս. Լցէք զթակոյկսդ ջրով։ Եւ լցին զնոսա մինչեւ ի վեր։ 8Եւ ասէ ցնոսա. Արդ առէք եւ բերէք տաճարապետիդ։ Եւ նոքա բերին։ 9Եւ իբրեւ ճաշակեաց տաճարապետն զջուրն գինի եղեալ, եւ ոչ գիտէր ուստի իցէ. բայց սպասաւորքն գիտէին որք արկին զջուրն. խօսի ընդ փեսային տաճարապետն, 10եւ ասէ. Ամենայն մարդ զանոյշ գինին յառաջագոյն պաշտէ. եւ յորժամ արբենան, յայնժամ զյոռին. դու պահեցեր զանոյշ գինիդ մինչեւ ցայժմ։ 11Զայս արար սկիզբն նշանաց Յիսուս ի Կանա Գալիլեացւոց, եւ յայտնեաց զփառս իւր, եւ հաւատացին ի նա աշակերտքն նորա։
ԲԷ.
12Յետ այսորիկ էջ ի Կափառնայում, ինքն եւ մայր իւր եւ եղբարք իւր#2։12 Բազումք յաւելուն. եւ աշակերտք իւր. եւ անդ լինէր ոչ բազում ինչ աւուրս։
13Եւ էր մերձ զատիկն Հրէից, եւ ել Յիսուս յԵրուսաղէմ։ 14Եւ եգիտ ի տաճարին զի վաճառէին զարջառս եւ զոչխարս եւ զաղաւնիս, եւ զլումայափողսն որ նստէին։ 15Եւ արար խարազան չուանեայ, եւ եհան զամենեսին ի տաճարէն՝ զոչխարսն եւ զարջառս, եւ զպղինձս հատավաճառացն ցրուեաց, եւ զսեղանսն կործանեաց։ 16Եւ որ զաղաւնիսն վաճառէին՝ ասէ ցնոսա. Առէք զայդ աստի, եւ մի՛ առնէք զտուն Հօր իմոյ տուն վաճառի։ 17Ապա յիշեցին աշակերտքն նորա թէ գրեալ է. Նախանձ տան քո կերիցէ զիս։
18Պատասխանի ետուն Հրեայքն եւ ասեն ցնա. Զի՞նչ նշան ցուցանես դու մեզ զի զայդ առնես։ 19Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. Քակեցէք զտաճարդ զայդ, եւ զերիս աւուրս կանգնեցից զդա։ 20Ասեն ցնա Հրեայքն. Զքառասուն եւ զվեց ամ շինեցաւ տաճարս այս, եւ դու զերիս աւուրս կանգնե՞ս զսա։ 21Բայց նա ասէր վասն տաճարի մարմնոյ իւրոյ։ 22Իսկ յորժամ յարեաւն ի մեռելոց, յիշեցին աշակերտքն նորա, թէ այս է զոր ասացն. եւ հաւատացին գրոյն եւ բանին զոր ասաց Յիսուս։
ԳԿ.
23Եւ իբրեւ էր յԵրուսաղէմ ի զատկին ի տօնի, բազումք հաւատացին յանուն նորա, զի տեսանէին զնշանսն զոր առնէր։ 24Բայց ինքն Յիսուս ոչ հաւատայր զանձն նոցա, քանզի ինքն գիտէր զամենայն. 25եւ զի ոչ էր պիտոյ եթէ ոք վկայեսցէ վասն մարդոյ, զի ինքն իսկ գիտէր զինչ կրէր ի մարդն։
ಪ್ರಸ್ತುತ ಆಯ್ಕೆ ಮಾಡಲಾಗಿದೆ:
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ Գլուխ Բ: ԳՐԲ1895
Highlight
ಶೇರ್
ಕಾಪಿ
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018
Bible Society of Armenia, 2018