Եվ նա պատասխանեց և ասաց ինձ. «Սա Տիրոջ խոսքն է Զորաբաբելին, որ ասում է. “Ոչ թե զորությամբ և ոչ էլ ուժով, այլ իմ հոգով,- ասում է Զորքերի Տերը։- Դու ո՞վ ես, ո՛վ մեծ լեռ, դու Զորաբաբելի առաջ մի հարթավայր պիտի լինես. և նա դուրս պիտի հանի գլխավոր քարը. "Շնո՜րհք, շնո՜րհք նրան աղաղակներով"”»։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Զորաբաբելի ձեռքերն են հիմնել այս տունը և նրա ձեռքերն էլ այն պիտի ավարտեն։ Եվ պիտի իմանաս, որ Զորքերի Տերն է ինձ ձեզ մոտ ուղարկել։ Որովհետև ո՞վ է փոքր բաների օրն անարգում. պիտի ուրախանան, երբ Զորաբաբելի ձեռքում տեսնեն կապարագունդը, սրանք յոթն էլ Տիրոջ աչքերն են, որոնք շրջում են ամբողջ երկրում»։
Կարդալ ԶԱՔԱՐԻԱ 4
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԶԱՔԱՐԻԱ 4:6-10
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր