«Իսկ հիմա ակա՛նջ դիր, ո՛վ իմ ծառա Հակոբ, և դու, ո՛վ Իսրայել, որին ես ընտրել եմ։ Այսպես է ասում Տերը՝ քեզ արարողը, դեռ արգանդից քեզ կազմողը, որ քեզ կօգնի. “Մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ, և դու, ո՛վ Հեսուրուն, որին ընտրել եմ, որովհետև ջուր պիտի թափեմ ծարաված հողի վրա և հեղեղներ՝ չորացած երկրի վրա. ես իմ հոգին պիտի թափեմ քո սերունդների վրա և իմ օրհնությունը՝ քո երանքից ծնվածների վրա։ Նրանք պիտի ծլարձակեն խոտերի պես, ինչպես ուռիները՝ ջրերի վտակների մոտ։ Այս մեկը պիտի ասի. "Ես Տիրոջն եմ", այն մեկը պիտի կոչվի Հակոբի անունով, իսկ մյուսը պիտի գրի իր ձեռքով. "Տիրոջն եմ պատկանում", և մականվանվի Իսրայելի անունով”։ Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Թագավորն ու նրա Փրկիչը՝ Զորությունների Տերը. “Ես եմ առաջինը և ես եմ վերջինը, ինձնից բացի Աստված չկա։ Իմ հնադարյան ժողովրդին հաստատելուց ի վեր ո՞վ կա, որ ինձ նման ծանուցի և հայտարարի գալիք բաների մասին և ներկայացնի ինձ, ինչ որ կատարվելու է. թող իմացնեն մեզ։ Մի՛ սարսափեք և մի՛ երկնչեք. չէ՞ որ ես ձեզ վաղուց եմ հայտարարել և ասել այն. դուք եք իմ վկաները. մի՞թե ինձնից բացի ուրիշ Աստված կա. չկա վեմ. ես չգիտեմ”»։
Կարդալ ԵՍԱՅԻ 44
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵՍԱՅԻ 44:1-8
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր