ԵԼՔ 31:12-17

ԵԼՔ 31:12-17 ՆՎԱԱ

Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ՝ ասելով. “Անպատճառ պահե՛ք իմ շաբաթները, որովհետև ձեր սերունդների մեջ դա մի նշան է իմ ու ձեր միջև, որպեսզի գիտենաք, որ ես եմ ձեզ սրբագործող Տերը։ Ուրեմն պահե՛ք շաբաթը, որովհետև դա ձեզ համար սուրբ է։ Ով որ այն պղծի, անպատճառ պիտի մեռցվի։ Ամեն ոք, ով այդ օրը գործ կանի, նա պիտի վերանա իր ժողովրդի միջից։ Վեց օր պետք է աշխատել, բայց յոթերորդ օրը՝ հանգստյան շաբաթը, սուրբ պետք է լինի Տիրոջ համար։ Ով որ հանգստյան օրը գործ անի, անպատճառ պիտի մեռցվի։ Իսրայելի որդիները պիտի պահեն շաբաթը, որպեսզի իրենց սերունդների մեջ այն նշվի որպես հավիտենական ուխտ։ Դա հավիտենական նշան է իմ և Իսրայելի որդիների միջև, որովհետև Տերը վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, իսկ յոթերորդ օրը դադար տվեց և հանգստացավ”»։