ԵԼՔ 14:5-12

ԵԼՔ 14:5-12 ՆՎԱԱ

Եգիպտոսի թագավորին հայտնեցին, թե ժողովուրդը փախել է. փարավոնի ու նրա ծառաների սրտերը փոխվեցին ժողովրդի նկատմամբ, և ասացին. «Այս ի՞նչ արեցինք մենք, որ թույլ տվեցինք իսրայելացիներին՝ զրկվելով մեզ ծառայություն անելուց»։ Փարավոնը պատրաստեց իր կառքը ու ժողովրդին վերցրեց իր հետ։ Նա վերցրեց վեց հարյուր ընտիր կառքեր և Եգիպտոսի բոլոր կառքերը, և դրանց բոլորի վրա՝ զորականներ։ Տերը կարծրացրեց Եգիպտոսի թագավոր փարավոնի սիրտը, և նա հետապնդեց Իսրայելի որդիներին։ Իսրայելի որդիները դուրս եկան՝ ձեռքերը բարձր պահած։ Եգիպտացիները նրանց հետևից ընկան։ Փարավոնի բոլոր ձիերը, կառքերը, նրա ձիավորներն ու զորքերը հասան և գտան նրանց բանակատեղ դրած ծովի մոտ՝ Փիաիրոթին մոտիկ, Բեեղսեփոնի դիմաց։ Փարավոնը մոտեցավ, և Իսրայելի որդիները բարձրացրին իրենց աչքերն ու տեսան, որ եգիպտացիները գալիս էին իրենց ետևից։ Իսրայելի որդիները շատ վախեցան և աղաղակեցին Տիրոջը։ Եվ ասացին Մովսեսին. «Մի՞թե Եգիպտոսում գերեզմաններ չկային, որ մեզ բերեցիր անապատում մեռնելու. այս ի՞նչ արեցիր մեզ՝ դուրս հանելով Եգիպտոսից։ Սա այն խոսքը չէ՞, որ ասում էինք քեզ Եգիպտոսում, թե՝ “Թո՛ւյլ տուր մեզ, որ ծառայենք եգիպտացիներին, որովհետև մեզ համար ավելի լավ է ծառայել եգիպտացիներին, քան թե մեռնել անապատում”»։