Փարավոնը մոտեցավ, և Իսրայելի որդիները բարձրացրին իրենց աչքերն ու տեսան, որ եգիպտացիները գալիս էին իրենց ետևից։ Իսրայելի որդիները շատ վախեցան և աղաղակեցին Տիրոջը։ Եվ ասացին Մովսեսին. «Մի՞թե Եգիպտոսում գերեզմաններ չկային, որ մեզ բերեցիր անապատում մեռնելու. այս ի՞նչ արեցիր մեզ՝ դուրս հանելով Եգիպտոսից։ Սա այն խոսքը չէ՞, որ ասում էինք քեզ Եգիպտոսում, թե՝ “Թո՛ւյլ տուր մեզ, որ ծառայենք եգիպտացիներին, որովհետև մեզ համար ավելի լավ է ծառայել եգիպտացիներին, քան թե մեռնել անապատում”»։
Կարդալ ԵԼՔ 14
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵԼՔ 14:10-12
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր