ԺՈՂՈՎՈՂ 1:1-11

ԺՈՂՈՎՈՂ 1:1-11 ՆՎԱԱ

Երուսաղեմում թագավոր Դավթի որդի Ժողովողի խոսքերը. Ունայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ունայնություն ունայնությանց, ամեն ինչ ունայնություն է։ Մարդն ի՞նչ օգուտ ունի իր ամբողջ տքնանքից, որ կրում է արեգակի տակ։ Մի սերունդ գնում է, և մի սերունդ գալիս է, բայց երկիրը հավիտյան կմնա։ Եվ արեգակը ծագում է և արեգակը մայր է մտնում և շտապում դեպի ծագելու իր տեղը։ Քամին գնում է հարավ և դառնում դեպի հյուսիս, պտտաձև շրջվում է և իր շրջանակներին է վերադառնում։ Բոլոր գետերը ծով են գնում, բայց ծովը չի լցվում. ուր որ գնում են գետերը, կրկին այնտեղ են վերադառնում։ Ամեն ինչ հոգնեցնում է, մարդ չի կարողանում խոսել։ Աչքը տեսնելուց չի կշտանում, և ականջը լսելով չի լցվում։ Ինչ որ եղել էր, այն էլ կլինի, և ինչ որ կատարված էր, այն էլ կկատարվի, և արեգակի տակ նոր բան չկա։ Կա՞ արդյոք մի այնպիսի բան, որի համար ասվի, թե սա նոր է. դա արդեն եղել է մեզնից առաջվա դարերում։ Նախկինների հիշատակը չկա. հետինների մասին էլ, որ գալու են, հիշատակ չի լինելու նրանց մեջ, որ հետո են գալու։