Փիլիպպոսը, Սամարիայի մի քաղաք իջնելով, Քրիստոսին էր քարոզում նրանց։ Ժողովրդի բազմությունը համախմբված լսում էր Փիլիպպոսի խոսքերը և տեսնում նրա կատարած նշանները, քանի որ շատերի միջից պիղծ ոգիները բարձրաձայն աղաղակելով դուրս էին գալիս, և բազում անդամալույծներ ու կաղեր էին բժշկվում։ Եվ այդ քաղաքում մեծ ուրախություն եղավ։ Այդ քաղաքում Սիմոն անունով մի մարդ կար, որ վաղուց մոգություն էր անում և սամարացի ժողովրդին զարմացնում էր՝ ասելով, թե ինքը մեծ մեկն է։ Եվ բոլորը՝ փոքրից մեծ, նրան էին հետևում ու ասում. «Սա է Աստծու զորությունը, որ մեծ է կոչվում»։ Նրան հետևում էին, որովհետև երկար ժամանակ մոգություններով զարմացրել էր նրանց։ Բայց երբ հավատացին Փիլիպպոսին, որն Աստծու արքայության և Հիսուս Քրիստոսի անվան մասին էր ավետարանում, բոլորն էլ մկրտվում էին՝ թե՛ տղամարդ, թե՛ կին։ Սիմոնն ինքն էլ հավատաց ու երբ մկրտվեց, միշտ Փիլիպպոսին էր հետևում. տեսնելով այն նշաններն ու մեծամեծ հրաշքները, որ կատարվում էին, զարմանում էր։ Երբ Երուսաղեմում գտնվող առաքյալները լսեցին, որ Սամարիան ընդունել է Աստծու խոսքը, նրանց մոտ ուղարկեցին Պետրոսին ու Հովհաննեսին, որոնք այնտեղ իջան ու նրանց համար աղոթեցին, որպեսզի Սուրբ Հոգին ստանան. քանի որ նրանցից ոչ մեկի վրա դեռ չէր իջել, այլ միայն Տեր Հիսուսի անունով էին մկրտվել։ Այդ ժամանակ ձեռքերը նրանց վրա դրեցին, և նրանք Սուրբ Հոգին ստացան։
Կարդալ Գործք Առաքելոց 8
Կիսվել
Համեմատել տարբերակները: Գործք Առաքելոց 8:5-17
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր