Գործք Առաքելոց 11:19-27

Գործք Առաքելոց 11:19-27 ՆՎԱԱ

Նրանք, որ ցրվել էին Ստեփանոսի քարկոծումից հետո եղած հալածանքի պատճառով, հասան մինչև Փյունիկե, Կիպրոս ու Անտիոք։ Նրանք ոչ ոքի Աստծու խոսքը չէին քարոզում, բացի հրեաներից։ Նրանցից ոմանք, որ կիպրացի և կյուրենացի էին, Անտիոք մտնելով դիմում էին հույներին՝ Տեր Հիսուսին ավետարանելով։ Եվ Տիրոջ ձեռքը նրանց հետ էր, և բազմաթիվ մարդիկ հավատացին ու դեպի Տերը դարձան։ Այս լուրը հասավ Երուսաղեմի եկեղեցու ականջին։ Եվ ուղարկեցին Բառնաբասին, որ գնա մինչև Անտիոք։ Երբ նա եկավ ու տեսավ Աստծու շնորհը, ուրախացավ և բոլորին հորդորում էր, որ հոժար սրտով Տիրոջ հետ մնան։ Քանի որ նա բարի, Սուրբ Հոգով ու հավատով լցված մարդ էր, բազում ժողովուրդ միացավ Տիրոջը հավատացողներին։ Բառնաբասը գնաց Տարսոն՝ Սողոսին փնտրելու։ Երբ նրան գտավ, բերեց Անտիոք։ Նրանք մի ամբողջ տարի հավաքվում էին եկեղեցում և բավականաչափ մարդկանց ուսուցանում։ Աշակերտներն առաջին անգամ Անտիոքում «քրիստոնյա» անվանվեցին։ Այդ օրերին Երուսաղեմից մարգարեներ իջան Անտիոք։