Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 7:13-40

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 7:13-40 ՆՎԱԱ

Նեփթաղիմի որդիները՝ Հասիել, Գունի, Հասեր և Սեղղում, որոնք Բաղղայի որդիներն էին։ Մանասեի որդիները՝ Ասրիել, որին ծնեց նրա արամեացի հարճը. նա ծնեց նաև Գաղաադի հորը՝ Մաքիրին։ Մաքիրը կին առավ Օփիմի և Սափիմի համար. Մաքիրի քրոջ անունն էր Մաաքա։ Մաքիրի երկրորդ որդին էր Սալպաադը. Սալպաադն ունեցավ միայն աղջիկներ։ Մաքիրի կինը՝ Մաաքան, մի որդի ծնեց և նրա անունը դրեց Փարես. նրա եղբոր անունն էր Սարես. նրա որդիներն էին Ուղամը և Րոկոմը։ Ուղամի որդին էր Բեդանը։ Սրանք էին Մանասեի որդու՝ Մաքիրի որդու՝ Գաղաադի որդիները։ Նրա քույրը՝ Մողեքեթը, ծնեց Եսուդին, Աբիեզերին և Մաալային։ Սեմիդայի որդիներն էին Աքիանը, Սյուքեմը, Ղակեին և Անիամը։ Եփրեմի որդիները՝ Սուտաղա, նրա որդին՝ Բարադ, նրա որդին՝ Թաաթ, նրա որդին՝ Եղիադա, և նրա որդին՝ Թաաթ։ Նրա որդին՝ Զարաթ, նրա որդին՝ Սուտաղա, և Եզերն ու Եղիադը։ Նրանց սպանեցին այդ երկրում ծնված գեթացիները, որովհետև սրանք իջել էին նրանց անասուններն առնելու։ Սրանց հայրը՝ Եփրեմը, բազում օրեր սուգ արեց, և նրա եղբայրները եկան նրան մխիթարելու։ Հետո նա մտավ իր կնոջ մոտ, և սա, հղիանալով, ծնեց մի որդի, որի անունը դրեց Բարիա, որովհետև նրա տան վրա չարիք էր եկել։ Նրա աղջիկն էր Սեերան. սա կառուցեց ներքին և վերին Բեթորոնը և Օզան-Սեերան։ Նրա որդին՝ Հռափե, նրա որդին՝ Հռասեփ, նրա որդին՝ Թաան, նրա որդին՝ Ղաադան, նրա որդին՝ Ամիուդ, նրա որդին՝ Եղիսամա, նրա որդին՝ Նավե, և նրա որդին՝ Հեսու։ Նրանց կալվածքներն ու բնակավայրերն էին՝ Բեթելն իր գյուղերով, արևելյան կողմից՝ Նաարանը, արևմտյան կողմից՝ Գազերն իր գյուղերով և Սյուքեմն իր գյուղերով մինչև Գայա ու դրա գյուղերը։ Իսկ Մանասեի որդիների կողմերում՝ Բեթսանը՝ իր գյուղերով, Թանաքը՝ իր գյուղերով, Մակեդդովը՝ իր գյուղերով և Դորը՝ իր գյուղերով։ Այստեղ էին բնակվում Իսրայելի որդի Հովսեփի որդիները։ Ասերի որդիները՝ Հեմնա, Հեսուա, Հեսուի և Բարիա ու նրանց քույր Սարա։ Բարիայի որդիները՝ Քաբեր և Մեղքիել, որը Բարսայիթի հայրն էր։ Քաբերը ծնեց Հափաղեթին, Սոմերին, Քոթամին և նրանց քույր Սողանին։ Հափաղեթի որդիները՝ Փասաք, Բամայել և Ասուաթ. սրանք Հափաղեթի որդիներն են։ Սոմերի որդիները՝ Աքի, Հռաոգա, Օբա և Արամ։ Նրա եղբայր Հելեմի որդիները՝ Սոփա, Համանա, Սելես և Ամաղ։ Սոփայի որդիները՝ Սուա, Առնափար, Սուաղ, Բարի, Հեմրա, Բասար, Օդ, Սամմա, Սաղիսա, Հեթրան և Բեերա։ Հեթերի որդիները՝ Հեփոնե, Փասփառ և Արա։ Օղայի որդիները՝ Արահ, Անիել և Հոասիա։ Սրանք ամենքը Ասերի որդիներն էին՝ ազգատոհմերի գլխավորներ, ընտիր քաջազուններ և գլխավոր իշխաններ։ Ըստ նրանց ազգահամարի՝ պատերազմող զորքի մեջ նրանց թիվը քսանվեց հազար մարդ էր։