Մատթեոս 7:11 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր
Աստծո անունների վեց օրերը
6 Օր
Աստծո բազմաթիվ անուններից Նա մեզ բացահայտել է Իր բնավորության և Իր էության կողմերը: Հոր, Որդու և Սուրբ Հոգուց բացի, Աստվածաշունչը ցույց է տալիս Աստծո ավելի քան 80 տարբեր անուններ: Այստեղ ներկայացված են վեց անուններ և դրանց իմաստները, որոնք կօգնեն հավատացյալին ավելի մոտենալ Մեկ Ճշմարիտ Աստծուն: Հատվածներ «Experience the Power of God's Names. A Life Giving Devotion» գրքից, դոկտոր Թոնի Էվանսի կողմից: Յուջին, OR: Harvest House Publishers, 2017:
Առողջ Հոգի՝ Հաջողված Կյանք
6 օր
Այս ընթերցանության ծրագիրը կօգնի Ձեզ հասկանալ, թե Աստված իրականում ի՞նչ նպատակներ ու ծրագրեր ունի Ձեր կյանքի համար։ Այստեղ կգտնեք հետևյալ հարցերի պատասխանները՝ արդյոք Աստված կբժշկի՞ ինձ, ինչպե՞ս կարող եմ Աստծուց ներում ստանալ, որո՞նք են մեր հիվանդությունների պատճառները, և այլն։ Աղոթում ենք, որպեսզի Սուրբ Հոգին հպվի Ձեր սրտին և Տեր Հիսուսի բժշկությունը գա Ձեր կյանքում։
Ինչպե՞ս Դիմակայել Տարբեր Ճնշումներին
7 օր
Այսօրվանից սկսած առաջիկա յոթ օրերի ընթացքում մենք միասին կքննենք, թե ինչպես դիմակայել տարբեր ճնշումների։ Կյանքը կարելի է համեմատել մարաթոնյան մրցավազքի հետ, որի ընթացքում յուրաքանչյուր մարդուց պահանջվում է համբերություն և դիմացկունություն։ Մեր կամքին հակառակ, մենք կարող ենք ներքաշվել մյուսների հետ մրցակցության մրցավազքի մեջ և կարող ենք նաև կորցնել Աստծո տված խաղաղությունն ու ուրախությունը:
Ինչպե՞ս ազատվել սթրեսներից
7 օր
Առաջիկա յոթ օրերին խոսելու ենք մեր ժամանակների ամենատարածված տկարություններից մեկի մասին, որը ընդունված է անվանել այս օտար ու տհաճ բառով՝ սթրես։ Այն կարող է դրսևորվել մեր հոգևոր կյանքում, մեր ընտանեկան հարաբերություններում, մասնագիտական կյանքում և այլն։ Սթրեսը հոգևոր զենք է թշնամու ձեռքում, որը նա օգտագործում է, որպեսզի մենք չկարողանանք վայելել այն առատ ու լիարժեք կյանքը, որը Տեր Հիսուսն է պատրաստել Իրեն հավատացողների համար։