1
ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:33
Նոր Էջմիածին Աստվածաշունչ
Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Այստեղ՝ աշխարհում, նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին»։
Compare
Avasta ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:33
2
ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:13
Բայց երբ գա նա՝ Ճշմարտության Հոգին, ամենայն ճշմարտությամբ կառաջնորդի ձեզ, որովհետև ոչ թե ինքն իրենից կխոսի, այլ ինչ լսի, այն էլ պիտի խոսի, և գալիք բաների մասին կպատմի ձեզ։
Avasta ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:13
3
ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:24
Մինչև հիմա իմ անունով ոչինչ չխնդրեցիք. խնդրե՛ք և պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը լիակատար լինի»։
Avasta ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:24
4
ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:7-8
Բայց ես ճշմարիտն եմ ասում ձեզ. ձեզ համար ավելի լավ է, որ ես գնամ, որովհետև եթե ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա. իսկ եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ։ Եվ նա գալով պիտի ներկայացնի աշխարհին, որ նա սխալ է մեղքի, արդարության և դատաստանի հարցում։
Avasta ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:7-8
5
ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:22-23
Դուք այժմ տրտում եք, բայց ես դարձյալ ձեզ պիտի տեսնեմ, ու ձեր սրտերն ուրախ պիտի լինեն. և ձեր ուրախությունը ոչ ոք ձեզնից չպիտի խլի։ Եվ այն օրն ինձ ոչինչ չպիտի հարցնեք։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ինչ իմ անունով խնդրեք Հորից, պիտի տա ձեզ։
Avasta ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:22-23
6
ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:20
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ պիտի լաք ու ողբաք, իսկ աշխարհն ուրախ պիտի լինի. դուք պիտի տրտմեք, բայց ձեր տրտմությունն ուրախության պիտի փոխվի։
Avasta ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:20
Home
Bible
Plans
Videos