YouVersion Logo
Search Icon

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ Գլուխ Ժ

Գլուխ Ժ
1 Ամէն ամէն ասեմ ձեզ. Որ ոչ մտանէ ընդ դուռն ի գաւիթ ոչխարացն, այլ ընդ այլ ելանէ՝ նա գող է եւ աւազակ։ 2Իսկ որ մտանէ ընդ դուռն՝ հովիւ է ոչխարաց։ 3Նմա դռնապանն բանայ, եւ ոչխարքն ձայնի նորա լսեն, եւ զիւր ոչխարսն կոչէ յանուանէ եւ հանէ զնոսա։ 4Եւ յորժամ #10։4 Ոմանք. զիւր ոչխարսնզիւրն զամենայն՝՝ հանիցէ, առաջի նոցա երթայ, եւ ոչխարքն զհետ նորա երթան, զի ճանաչեն զձայն նորա։ 5Զօտարի զհետ ոչ երթիցեն, այլ փախիցեն ի նմանէ, զի ոչ ճանաչեն զձայն օտարաց։
6Զայս առակ ասաց նոցա Յիսուս, եւ նոքա ոչ գիտէին եթէ զինչ էր որ խօսէրն ընդ նոսա։ 7Դարձեալ ասէ ցնոսա Յիսուս. Ամէն ամէն ասեմ ձեզ զի՝ Ես եմ դուռն ոչխարաց։ 8Ամենեքեան որ յառաջ քան զիս եկին՝ գողք էին եւ աւազակք. այլ ոչ լուան նոցա ոչխարքն։ 9Ես եմ դուռն, ընդ իս եթէ ոք մտանիցէ, կեցցէ. մտցէ եւ ելցէ եւ ճարակ գտցէ։ 10Գող ոչ գայ, եթէ ոչ զի գողասցի եւ սպանցէ եւ կորուսցէ. ես եկի զի զկեանս ունիցին, եւ առաւել եւս ունիցին։
ԶԲ.
11Ես եմ հովիւն քաջ. հովիւ քաջ զանձն իւր դնէ ի վերայ ոչխարաց։ 12Իսկ վարձկանն որ ոչ է հովիւ, որոյ ոչ իւր են ոչխարքն, իբրեւ տեսանէ զգայլն զի գայ, թողու զոչխարսն եւ փախչի. եւ գայլն յափշտակէ զնոսա եւ ցրուէ. 13#10։13 Ոմանք. իսկ վարձկանն փախչի, քանզիքանզի վարձկան է, եւ չէ փոյթ նմա վասն ոչխարացն։ 14Ես եմ հովիւն քաջ, եւ ճանաչեմ զիմսն եւ ճանաչիմ յիմոցն։ 15Որպէս գիտէ զիս Հայր, գիտեմ եւ ես զՀայր. եւ զանձն իմ դնեմ ի վերայ ոչխարաց։ 16Նա եւ այլ եւս ոչխարք են իմ որ ոչ են յայսմ գաւթէ, եւ զայնս եւս պարտ է ինձ ածել այսր, եւ ձայնի իմում լուիցեն, եւ եղիցին մի հօտ եւ մի հովիւ։ 17Վասն այնորիկ սիրէ զիս Հայր իմ, զի ես դնեմ զանձն իմ, զի միւանգամ առից զնա։ 18Ոչ ոք հանէ զնա յինէն, այլ ես դնեմ զնա անձամբ իմով. իշխանութիւն ունիմ դնել զնա, եւ իշխանութիւն ունիմ միւսանգամ առնուլ զնա. զայս պատուէր առի ի Հօրէ իմմէ։
19Դարձեալ հերձուած լինէր ի մէջ Հրէից վասն բանիցս այսոցիկ։ 20Եւ ասէին բազումք ի նոցանէ. Դեւ գոյ ի նմա եւ մոլեգնի, զի՞ բնաւ լսէք նմա։ 21Կէսքն ասէին. Այսպիսի բանք ոչ դիւահարի են. միթէ դեւ կարէ՞ զաչս կուրի բանալ։
ԶԳ.
22Եղեն յայնժամ նաւակատիքն յԵրուսաղէմ, եւ ձմեռն էր։ 23Եւ շրջէր Յիսուս ի տաճարին ի սրահին Սողոմովնի։ 24Շուրջ եղեն զնովաւ Հրեայքն եւ ասեն. Մինչեւ յե՞րբ թափես զոգիս մեր. եթէ դու ես Քրիստոսն, ասա մեզ համարձակ։ 25Պատասխանի ետ նոցա Յիսուս եւ ասէ. Ասացի ձեզ եւ ոչ հաւատայք #10։25 Ի բազումս պակասէինձ. զգործսն զոր ես գործեմ յանուն Հօր իմոյ՝ նոքին իսկ վկայեն վասն իմ։ 26Այլ դուք ոչ հաւատայք, զի չէք յոչխարաց անտի #10։26 Ոմանք. իմոց, որպէս ասացի ձեզիմոց։ 27Ոչխարք իմ ձայնի իմում լսեն, եւ ես ճանաչեմ զնոսա, եւ զկնի իմ գան. 28եւ ես տամ նոցա զկեանսն յաւիտենականս. եւ մի՛ կորիցեն յաւիտեան, եւ մի՛ ոք յափշտակեսցէ զնոսա ի ձեռաց իմոց։ 29Հայրն իմ որ ետ ինձ զնոսա՝ մեծ է քան զամենայն, եւ ոչ ոք կարէ յափշտակել ի ձեռաց Հօր իմոյ։ 30Ես եւ Հայր #10։30 Յոմանս պակասէիմ մի եմք։ 31Վէմս առին Հրեայքն զի քարկոծ արասցեն զնա։ 32Պատասխանի ետ նոցա Յիսուս. Բազում գործս բարիս ցուցի ձեզ ի Հօրէ իմմէ. վասն որո՞յ գործոյ ի նոցանէ քարկոծ առնէք զիս։ 33Պատասխանի ետուն նմա Հրեայքն. Վասն բարւոյ գործոյ ոչ առնեմք զքեզ քարկոծ, այլ վասն հայհոյութեան. եւ զի դու մարդ ես, եւ զանձն քո Աստուած առնես։ 34Պատասխանի ետ նոցա Յիսուս. Ո՞չ յօրէնս ձեր գրեալ է. Ես ասացի թէ աստուածք իցէք։ 35Իսկ եթէ զնոսա աստուածս ասէ, առ որս բանն Աստուծոյ եղեւ, (եւ չէ մարթ եղծանել գրոյն,) 36իսկ զոր Հայր սրբեաց եւ առաքեաց յաշխարհ, դուք ասէ՞ք թէ՝ Հայհոյես, զի ասացի թէ Որդի Աստուծոյ եմ։ 37Եթէ ոչ գործեմ զգործս Հօր իմոյ, մի՛ հաւատայք ինձ։ 38Ապա թէ գործեմ, թէ եւ ինձ ոչ հաւատայք, սակայն գործոցն հաւատացէք. զի գիտասջիք եւ #10։38 Ոմանք. հաւատասջիքծանիջիք եթէ Հայր յիս, եւ ես ի Հայր։
39Դարձեալ խնդրէին զնա ունել, եւ ել ի ձեռաց նոցա։ 40Եւ գնաց միւսանգամ յայնկոյս Յորդանանու ի տեղին ուր էր Յովհաննէս զառաջինն եւ մկրտէր, եւ անդ լինէր։ 41Եկին բազումք առ նա եւ ասեն. Զի Յովհաննէս#10։41 Բազումք յաւելուն. արդարեւ նշան ինչ ոչ արար. 42բայց զամենայն զոր ասաց Յովհաննէս վասն նորա, ճշմարիտ էր. եւ բազումք հաւատացին ի նա անդ։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in