YouVersion Logo
Search Icon

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ Գլուխ Ա

Գլուխ Ա
ԲԿ.
1Ի սկզբանէ էր Բանն, եւ Բանն էր առ Աստուած, եւ Աստուած էր Բանն։ 2Նա էր ի սկզբանէ առ Աստուած։ 3Ամենայն ինչ նովաւ եղեւ, եւ առանց նորա եղեւ եւ ոչ ինչ որ ինչ եղեւն։ 4Նովաւ կեանք էր, եւ կեանքն էր լոյս մարդկան. 5եւ լոյսն ի խաւարի անդ լուսաւորէ, եւ խաւար նմա ոչ եղեւ հասու։
6Եղեւ այր մի առաքեալ յԱստուծոյ, անուն նմա Յովհաննէս։ 7Սա եկն ի վկայութիւն զի վկայեսցէ վասն Լուսոյն, զի ամենեքին հաւատասցեն նովաւ։ 8Ոչ էր նա Լոյսն, այլ զի վկայեսցէ վասն Լուսոյն։
9Էր Լոյսն ճշմարիտ, որ լուսաւոր առնէ զամենայն մարդ #1։9 Յոյնն. եկեալոր գալոց է՝՝ յաշխարհ։ 10Յաշխարհի էր, եւ աշխարհ նովաւ եղեւ, եւ աշխարհ զնա ոչ ծանեաւ։ 11Յիւրսն եկն, եւ իւրքն զնա ոչ ընկալան։ 12Իսկ որք ընկալանն զնա՝ ետ նոցա իշխանութիւն որդիս Աստուծոյ լինել որոց հաւատասցեն յանուն նորա. 13ոյք ոչ յարենէ եւ ոչ ի կամաց մարմնոյ եւ ոչ ի կամաց առն, այլ յԱստուծոյ ծնան։ 14Եւ Բանն մարմին եղեւ եւ բնակեաց ի մեզ, եւ տեսաք զփառս նորա, զփառս իբրեւ զմիածնի առ ի Հօրէ, լի շնորհօք եւ ճշմարտութեամբ։
15Յովհաննէս վկայէ վասն նորա, աղաղակեաց եւ ասէ. Սա է զորմէ ասէի. Որ զկնի իմ գալոցն էր՝ առաջի իմ եղեւ, զի նախ քան զիս էր։ 16Զի ի լրութենէ անտի նորա մեք ամենեքին առաք շնորհս փոխանակ շնորհաց։ 17Զի օրէնքն ի ձեռն Մովսիսի տուան, շնորհքն եւ ճշմարտութիւն ի ձեռն Յիսուսի Քրիստոսի եղեն։
ԲԲ.
18ԶԱստուած ոչ ոք ետես երբեք, բայց միածինն Որդի որ է ի ծոց Հօր, նա պատմեաց։ 19Եւ այս է վկայութիւնն Յովհաննու, յորժամ առաքեցին առ նա Հրեայքն յԵրուսաղեմէ քահանայս եւ Ղեւտացիս, զի հարցցեն ցնա թէ՝ Դու ո՞ ես։ 20Եւ խոստովան եղեւ եւ ոչ ուրացաւ. խոստովան եղեւ եթէ՝ Ես ոչ եմ Քրիստոսն։ 21Եւ հարցին ցնա. Իսկ ո՞վ ես դու, Եղիա՞ ես։ Եւ ասէ. Ոչ եմ։ Իսկ մարգարէ՞ն ես դու։ Պատասխանի ետ թէ՝ Ոչ։ 22Իսկ ասա մեզ. Դու ո՞վ ես, զի պատասխանի տարցուք որոց առաքեցինն զմեզ. զի՞ ասես վասն քո։ 23Ասէ. Ես՝ ձայն բարբառոյ յանապատի. Ուղիղ արարէք զճանապարհն Տեառն, որպէս ասաց Եսայի մարգարէ։ 24Եւ որք առաքեցանն՝ ի փարիսեցւոց անտի էին։ 25Հարցին ցնա եւ ասեն. Իսկ զի՞ մկրտես, եթէ դու չես Քրիստոսն, եւ ոչ Եղիա, եւ ոչ մարգարէն։ 26Պատասխանի ետ նոցա Յովհաննէս եւ ասէ. Ես մկրտեմ զձեզ ջրով. ի միջի ձերում կայ, զոր դուքն ոչ գիտէք. 27որ զկնի իմ #1։27 Ոմանք. գալոցն է, որ առաջի իմ եղեւգալոցն է՝՝, որում չեմն արժանի եթէ լուծից զխրացս կօշկաց նորա։ 28Այս ի Բեթաբրա եղեւ յայնկոյս Յորդանանու, ուր էրն Յովհաննէս եւ մկրտէր։
ԲԳ.
29Ի վաղիւ անդր տեսանէ զՅիսուս զի գայր առ նա. եւ ասէ. Ահաւասիկ Գառն Աստուծոյ որ բառնայ զմեղս աշխարհի։ 30Սա է վասն որոյ եսն ասէի. Զկնի իմ գայ այր որ առաջի իմ եղեւ, զի յառաջ իսկ էր քան զիս։ 31Եւ ես ոչ գիտէի զնա, այլ զի յայտնի լինիցի Իսրայելի, վասն այնորիկ եկի ես ջրով մկրտել։ 32Վկայեաց Յովհաննէս եւ ասէ թէ՝ Տեսանէի զՀոգին, զի իջանէր իբրեւ զաղաւնի յերկնից, եւ հանգչէր ի վերայ նորա։ 33Եւ ես ոչ գիտէի զնա, այլ որ առաքեացն զիս մկրտել ջրով՝ նա ասաց ցիս. Յոյր վերայ տեսանիցես զՀոգին, զի իջանիցէ եւ հանգչիցի ի վերայ նորա, նա է որ մկրտէ Հոգւովն Սրբով։ 34Եւ ես տեսի եւ վկայեցի եթէ՝ Սա է Որդին Աստուծոյ։
ԲԴ.
35Ի վաղիւ անդր կայր Յովհաննէս, եւ յաշակերտաց անտի նորա երկու։ 36Եւ նայեցեալ ընդ Յիսուսի զի զգնայր, ասէ. Ահաւասիկ #1։36 Ի բազումս պակասէՔրիստոս Գառն Աստուծոյ։ 37Լուան ի նմանէ երկու աշակերտքն զի խօսէր, եւ գնացին զհետ Յիսուսի։ 38Իբրեւ դարձաւ Յիսուս եւ ետես զնոսա զի երթային զհետ նորա, ասէ ցնոսա. Զի՞նչ խնդրէք։ Նոքա ասեն ցնա. Ռաբբի, (որ թարգմանեալ կոչի Վարդապետ,) ո՞ւր են օթեվանք քո։ 39Ասէ ցնոսա. Եկայք եւ տեսէք։ Եկին եւ տեսին ուր էին օթեվանք նորա, եւ առ նմա ագան այն օր, զի ժամ էր իբրեւ տասներորդ։ 40Էր Անդրէաս եղբայր Սիմովնի Վիմի, մի յերկուց անտի որ լուանն ի Յովհաննէ եւ գնացին զկնի նորա։ 41Գտանէ սա նախ զեղբայր իւր զՍիմովն, եւ ասէ ցնա. Գտաք զՄեսիայն (որ թարգմանի Քրիստոսն)։ 42Սա ած զնա առ Յիսուս. հայեցեալ ընդ նա Յիսուսի՝ ասէ. Դու ես Սիմովն որդի Յովնանու, դու կոչեսցիս Կեփաս (որ թարգմանի Պետրոս)։
ԲԵ.
43Ի վաղիւ անդր կամեցաւ ելանել ի Գալիլեա. գտանէ զՓիլիպպոս, եւ ասէ ցնա Յիսուս. Եկ զկնի իմ։ 44Եւ էր Փիլիպպոս ի Բեթսայիդայ, ի քաղաքէ Անդրեայ եւ Պետրոսի։ 45Գտանէ Փիլիպպոս զՆաթանայէլ եւ ասէ ցնա. Զորմէ գրեաց Մովսէս յօրէնսն՝ եւ մարգարէքն, գտաք զՅիսուս զորդի Յովսեփայ ի Նազարեթէ։ 46Ասէ ցնա Նաթանայէլ. Իսկ ի Նազարեթէ մա՞րթ ինչ իցէ բարւոյ իմիք լինել։ Ասէ ցնա Փիլիպպոս. Եկ եւ տես։ 47Իբրեւ ետես Յիսուս զՆաթանայէլ զի գայր առ նա, ասէ վասն նորա. Ահա արդարեւ Իսրայելացի յորում նենգութիւն ոչ գոյ։ 48Ասէ ցնա Նաթանայէլ. Ուստի՞ ճանաչես զիս։ Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնա. Մինչչեւ էր Փիլիպպոսի կոչեցեալ զքեզ՝ զի էիր ի ներքոյ թզենւոյն, տեսի զքեզ։ 49Պատասխանի ետ նմա Նաթանայէլ եւ ասէ. Ռաբբի, դու ես Որդի Աստուծոյ, դու ես թագաւորն Իսրայելի։ 50Պատասխանի ետ նմա Յիսուս եւ ասէ. Փոխանակ զի ասացի քեզ թէ տեսի ի ներքոյ թզենւոյն, հաւատա՞ս, մեծամեծս եւս քան զայս տեսցես։ 51Եւ ասէ ցնա. Ամէն ամէն ասեմ ձեզ. Տեսանիցէք զերկինս բացեալ, եւ զհրեշտակս Աստուծոյ զի ելանիցեն եւ իջանիցեն ի վերայ Որդւոյ մարդոյ։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in