YouVersion Logo
Search Icon

Մատթեոս 21:33-44

Մատթեոս 21:33-44 ՆՎԱԱ

Մի ուրի՛շ առակ լսեք։ Մի տանուտեր մարդ կար, որն այգի տնկեց, ցանկապատեց այն, մեջը հնձան փորեց ու աշտարակ շինեց, ապա այն տվեց մշակներին և օտար երկիր գնաց։ Երբ բերքի ժամանակը մոտեցավ, իր ծառաներին մշակների մոտ ուղարկեց՝ բերքից իր բաժինը վերցնելու։ Մշակները նրա ծառաներին բռնեցին, մեկին ծեծեցին, մեկին սպանեցին, մեկին էլ քարկոծեցին։ Դարձյալ ուրիշ՝ նախկիններից շատ ծառաների ուղարկեց. սրանց էլ նույնն արեցին։ Վերջապես նրանց մոտ իր որդուն ուղարկեց՝ ասելով. "Իմ որդուց կամաչեն"։ Բայց մշակները, որդուն տեսնելով, իրար մեջ ասացին. "Սա է ժառանգը. եկեք սրան սպանենք և սրա ժառանգությանը տիրանանք"։ Եվ բռնեցին նրան, այգուց դուրս հանեցին ու սպանեցին։ Արդ, երբ այգու տերը գա, այն մշակներին ի՞նչ կանի»։ Նրան ասացին. «Չարերին դաժանորեն կորստյան կմատնի, իսկ այգին ուրիշ մշակների կտա, որոնք բերքը ժամանակին իրեն կտան»։ Հիսուսը նրանց ասաց. «Դուք Սուրբ Գրքում երբեք չե՞ք կարդացել. "Այն քարը, որ շինարարները մերժեցին, անկյունաքար դարձավ. սա Տիրոջ կողմից եղավ, և մեր աչքին զարմանալի է" ։ Դրա համար ասում եմ ձեզ, որ Աստծու արքայությունը ձեզանից կվերցվի և կտրվի մի ազգի, որն այն պտղաբեր կդարձնի։ Ով այս քարի վրա ընկնի, ջարդուփշուր կլինի, իսկ ում վրա այն ընկնի, նրան կճզմի»։

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy