Բոլոր մաքսավորներն ու մեղավորները մոտենում էին նրան, որ լսեին։ Փարիսեցիներն ու դպիրները տրտնջում էին ու ասում. «Սա մեղավորներին ընդունում է ու նրանց հետ ուտում»։ Եվ նա այս առակն ասաց նրանց. «Ձեզանից ո՞վ հարյուր ոչխար ունենա և եթե դրանցից մեկը կորցնի, իննսունինը անապատում չի թողնի և կորածի հետևից չի գնա, մինչև որ այն գտնի։ Եվ երբ գտնի, ուրախացած նրան իր ուսերին կդնի և տուն գալով՝ բարեկամներին ու հարևաններին կկանչի ու նրանց կասի. "Ինձ հետ ուրախացե՛ք, որովհետև իմ կորած ոչխարը գտա"։ Ասում եմ ձեզ, որ այդպես էլ երկնքում ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որ ապաշխարի, քան իննսունինը արդարների համար, որոնք ապաշխարության կարիք չունեն։
Share
Read Ղուկաս 15
Save verses, read offline, watch teaching clips, and more!
YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy
Home
Bible
Plans
Videos