YouVersion Logo
Search Icon

ԵՐԳ ԵՐԳՈՑ 3

3
1Գիշերն իմ անկողնում ես փնտրեցի իմ հոգու սիրելիին. փնտրեցի, բայց չգտա։
2Վեր կենամ, շրջեմ քաղաքում, փողոցներում ու հրապարակներում, փնտրեմ իմ հոգու սիրելիին. փնտրեցի նրան, բայց չգտա։
3Քաղաքում շրջող պահապանները գտան ինձ. «Տեսե՞լ եք իմ հոգու սիրելիին»։
4Հազիվ էի անցել նրանցից, երբ գտա իմ հոգու սիրելիին. բռնեցի նրան և բաց չթողեցի, մինչև որ նրան չտարա մորս տունը և ինձ ծնողի ներքնասենյակը։
5Ո՛վ Երուսաղեմի աղջիկներ, երդվել եմ տալիս ձեզ, այծյամներով կամ դաշտի եղնիկներով, մի՛ զարթնեցրեք և մի՛ արթնացրեք սերը, մինչև որ ինքը չբարեհաճի։
Երրորդ երգ
6Ո՞վ է սա, որ գալիս է անապատից ծխի սյուների նման, խնկված#3.6 Բռց. օծանված։ զմուռսով ու կնդրուկով և բուրավաճառի ամեն տեսակ փոշիներով։
7Ահա Սողոմոնի գահույքը#3.7 Կամ անկողինը։. Իսրայելի զորավորներից վաթսուն զորավորներ կան նրա շուրջը։
8Նրանք բոլորն էլ սուսերավոր են, պատերազմի վարժված, յուրաքանչյուրի սուրն իր ազդրի վրա՝ գիշերվա ահի համար։
9Սողոմոն թագավորը Լիբանանի փայտից մի գահավորակ է սարքել իր համար։
10Նրա սյուներն արծաթից է շինել, հենարանը՝ ոսկուց, բազմոցը՝ ծիրանիից. նրա ներսը Երուսաղեմի աղջիկների սիրով է գործված։
11Ո՛վ Սիոնի աղջիկներ, դո՛ւրս եկեք ու տեսե՛ք Սողոմոն թագավորին այն թագով, որով պսակեց նրան նրա մայրը, նրա փեսայանալու օրը, նրա սրտի ուրախության օրը։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in