YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 96

96
Աստված՝ Գերագույն Թագավորը
1Նոր ե՛րգ երգեցեք Տիրոջը, երգեցե՛ք Տիրոջը, ամբո՛ղջ երկիր։
2Երգեցե՛ք Տիրոջը, օրհնեցե՛ք նրա անունը, օր օրի քարոզեցե՛ք նրա փրկությունը։
3Հեթանոսների մեջ պատմեցե՛ք նրա փառքը, նրա հրաշքները՝ բոլոր ազգերի մեջ։
4Որովհետև Տերը մեծ է և անչափ օրհնված. նա ահավոր է բոլոր աստվածներից,
5Որովհետև ազգերի բոլոր աստվածները կուռքեր են, իսկ Տերն արարել է երկինքը։
6Փառք և մեծություն կա նրա առջև, զորություն և գեղեցկություն՝ նրա սրբության մեջ։
7Տվե՛ք Տիրոջը, ո՛վ ազգերի ցեղեր, Տիրոջը փառք և զորությո՛ւն տվեք։
8Տիրոջը տվե՛ք իր անվան փառքը, ընծա՛ բերեք և մտե՛ք նրա սրահները։
9Սրբության վայելչությամբ երկրպագեցե՛ք Տիրոջը, վախեցե՛ք նրա երեսից, ո՛վ ամբողջ երկիր։
10Հեթանոսների մեջ ասացե՛ք. «Տերն է թագավորը. դրա համար էլ հաստատ է աշխարհը, չի սասանվում. նա ուղղամտությամբ պիտի դատի ժողովուրդներին»։
11Երկինքը թող ուրախ լինի, և երկիրը ցնծա. ծովը թող գոռա իր լիությամբ,
12Դաշտն ուրախանա, և այն ամենը, ինչ կա նրա մեջ. թող ցնծան անտառի բոլոր ծառերը
13Տիրոջ առաջ, որը գալիս է, որպեսզի դատի երկիրը. նա աշխարհը պիտի դատի արդարությամբ և ժողովուրդներին՝ իր ճշմարտությամբ։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy