YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 94

94
Աստված՝ բոլորի Դատավորը
1Ո՜վ Տեր, վրեժխնդրությա՛ն Աստված, ո՛վ վրեժխնդրության Աստված, հայտնվի՛ր։
2Բարձրացի՛ր, ո՛վ երկրի Դատավոր, հատուցո՛ւմ տուր ամբարտավաններին։
3Ո՜վ Տեր, ամբարիշտները մինչև ե՞րբ, ամբարիշտները մինչև ե՞րբ պիտի պարծենան։
4Նրանք գոռոզ խոսքեր են բարբաջում և խոսում, պարծենում են բոլոր անօրենություն գործողները։
5Տե՛ր, նրանք ոտնակոխ են տալիս քո ժողովրդին և նեղություն են տալիս քո ժառանգությանը։
6Սպանում են որբևայրուն ու պանդուխտին, կոտորում են որբերին
7Եվ ասում. «Տերը չի տեսնում, և Հակոբի Աստվածը չի իմանում»։
8Իմացե՛ք, ո՛վ հիմարներ, որ ժողովրդի մեջ եք, և դուք, ո՛վ անմիտներ, ե՞րբ պիտի հասկանաք։
9Մի՞թե ականջը տնկողը չի լսի, կամ թե աչքը ստեղծողը չի՞ տեսնի.
10Մի՞թե ազգերին խրատողը չի հանդիմանի. նա, որ գիտություն է սովորեցնում մարդուն։
11Տերը գիտի մարդկանց մտքերը, որ ունայն են։
12Երանի՜ այն մարդուն, որին դու ես խրատում, ո՜վ Տեր, և քո օրենքը սովորեցնում ես նրան,
13Որ նրան հանգստացնես չարության օրերին, մինչև որ հոր փորվի ամբարիշտի համար։
14Որովհետև Տերը երեսից չի գցում իր ժողովրդին և չի թողնում իր ժառանգությունը,
15Որ դատաստանը դեպի արդարություն դառնա, և բոլոր սրտով ուղիղներըգնան նրա ետևից։
16Ինձ հետ ո՞վ պիտի վեր կենա չարերի դեմ. ինձ հետ ո՞վ պիտի կանգնի նրանց դեմ, ովքեր անօրենություն են գործում։
17Եթե Տերն օգնության չգար ինձ, քիչ պիտի մնար, որ իմ անձը լռության տեղում բնակվեր։
18Եթե ասում եմ՝ «Ոտքս դողդողում է», Տե՛ր, քո ողորմությունը հաստատում է ինձ։
19Մինչ իմ հոգսերն իմ սրտում շատանում են, քո մխիթարություններն ուրախացնում են ինձ։
20Մի՞թե քեզ հաղորդակից է անօրենության աթոռը, որ չարիք է նյութում հրամանի դեմ։
21Նրանք հավաքվում են արդարի անձի դեմ և դատապարտում են անմեղի արյունը։
22Բայց Տերը ապավեն է ինձ համար. իմ Աստվածն է և իմ հույսի վեմը։
23Եվ նրանց նա կհատուցի իրենց անօրենության պես և իրենց չարությամբ կջնջի նրանց. մեր Տեր Աստվածը կջնջի նրանց։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for ՍԱՂՄՈՍՆԵՐ 94