YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 47:1-4

ՍԱՂՄՈՍՆԵՐ 47:1-4 ՆՎԱԱ

Ծա՛փ տվեք, բոլո՛ր ժողովուրդներ, ցնծության ձայնով աղաղակե՛ք Աստծուն, Որովհետև Տերը Բարձրյալ և ահեղ է. մեծ Թագավոր է ամբողջ երկրի վրա։ Ժողովուրդներին նա մեզ է հպատակեցնում և ազգերին մեր ոտքերի տակ դնում։ Նա մեզ համար ընտրում է մեր ժառանգությունը՝ Հակոբի փառավորությունը, որին նա սիրում է։ (Սելա)։