YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 33:1-9

ՍԱՂՄՈՍՆԵՐ 33:1-9 ՆՎԱԱ

Ցնծացե՛ք Տիրոջով, ո՛վ արդարներ. ուղիղներին վայելում է օրհներգությունը։ Փառաբանե՛ք Տիրոջը քնարով, տասը լար ունեցող քնարով սաղմո՛ս երգեցեք նրան։ Նոր ե՛րգ երգեցեք նրան. լա՛վ նվագեցեք լարավոր գործիքը՝ ցնծության բարձր աղաղակով։ Որովհետև արդար է Տիրոջ խոսքը, և նրա բոլոր գործերը հավատարմությամբ են։ Նա արդարություն և իրավունք է սիրում. երկիրը լիքն է Տիրոջ ողորմությամբ։ Տիրոջ խոսքով ստեղծվեց երկինքը, և նրա բերանի շնչով՝ երկնային բոլոր մարմինները։ Նա դեզի պես ժողովում է ծովի ջրերը և անդունդները դնում ամբարներում։ Թող Տիրոջից վախենա ողջ երկիրը, թող նրանից սարսափեն աշխարհի բոլոր բնակիչները։ Որովհետև նա ասաց, և եղավ. նա հրամայեց, և հաստատվեց։