ՍԱՂՄՈՍՆԵՐ 141
141
Երեկոյան աղոթք
Դավթի սաղմոս։
1Տե՛ր, ես կանչում եմ քեզ, շուտ ե՛կ դեպի ինձ. ակա՛նջ դիր իմ ձայնին, երբ ես կանչում եմ քեզ։
2Իմ աղոթքը թող ընդունելի լինի քո առջև, ինչպես խունկը, իմ ձեռքերի բարձրանալը դեպի քեզ, ինչպես իրիկվա պատարագը։
3Տե՛ր, պահապա՛ն դիր իմ բերանին, պահպանի՛ր իմ շրթունքների դուռը։
4Իմ սիրտը մի՛ դարձրու դեպի չար բաները, որ չարությամբ վատ գործեր չգործեմ անօրենություն անողների հետ և չուտեմ նրանց ախորժալի կերակուրից։
5Արդարը թող խրատի ինձ. նա քաղցրություն է և թող հանդիմանի ինձ. նա գլխի յուղ է. իմ գլուխը չի մերժի այն, որովհետև նրանց չարագործությունների ժամանակ էլ նրանց դեմ է լինում իմ աղոթքը։
6Երբ նրանց դատավորներն ընկնեն քարերի վրա, և նրանք իմ խոսքերը լսեն, կտեսնեն, որ քաղցր են։
7Ինչպես վար անողը և ակոս բացողը ցանում է հողի մեջ, այնպես մեր ոսկորները ցրված են գերեզմանի բերանին։
8Բայց, Տե՛ր, Տե՛ր, իմ աչքերը նայում են քեզ. ես քեզ եմ ապավինել, իմ անձը մի՛ լքիր։
9Պահի՛ր ինձ այն որոգայթից, որ լարեցին ինձ համար, և չարագործների ծուղակից։
10Ամբարիշտները պիտի ընկնեն իրենց ցանցի մեջ, մինչդեռ ես պիտի անցնեմ ապահով։
Currently Selected:
ՍԱՂՄՈՍՆԵՐ 141: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018