YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 133

133
Եղբայրական սիրո գովեստ
Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։ Դավթի (սաղմոս)։
1Ինչքա՜ն բարի և ինչքա՜ն ցանկալի է, որ եղբայրները բնակվում են միասին, իրար հետ։
2Այն ազնիվ յուղի պես է, որ գլխի վրայից թափվում է մորուքի վրա, այսինքն՝ Ահարոնի մորուքի վրա, և իջնում է մինչև նրա հանդերձանքների ծայրը։
3Հերմոնի շաղի պես է, որ ցած է իջնում Սիոնի սարերի վրա, որովհետև Տերն այնտեղ պատրաստեց օրհնություն և կյանք՝ մինչև հավիտյան։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for ՍԱՂՄՈՍՆԵՐ 133