YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 131

131
Կատարյալ վստահության աղոթք
Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։ Դավթի (սաղմոս)։
1Տե՛ր, իմ սիրտը չի գոռոզանում, և իմ աչքերը բարձրից չեն նայում, և ես գործ չունեմ մեծամեծ բաների հետ և ոչ էլ այն բաների հետ, որ բարձր են ինձնից։
2Հիրավի, իմ անձը հանդարտեցրի և հանգստացրի մոր կաթից կտրված մանկան պես, իմ անձը՝ կաթից կտրված մանկան պես։
3Իսրայելը հույսը դրել է Տիրոջ վրա՝ այսուհետև մինչև հավիտյան։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in