YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 122:1-9

ՍԱՂՄՈՍՆԵՐ 122:1-9 ՆՎԱԱ

Ես ուրախացա, երբ ինձ ասացին. «Տիրոջ տուն գնանք»։ Մեր ոտքերը կկանգնեն քո դռների մեջ, ո՛վ Երուսաղեմ։ Երուսաղեմը շինված է այնպիսի քաղաքի պես, որը միավորված է. Այնտեղ են բարձրանում ցեղերը, Տիրոջ ցեղերը՝ Իսրայելին տված վկայության համաձայն՝ Տիրոջ անունը գովաբանելու համար։ Որովհետև այնտեղ են դրված դատաստանի աթոռները՝ Դավթի տան աթոռները։ Խաղաղությո՛ւն խնդրեցեք Երուսաղեմի համար. թող հաջողեն քեզ սիրողները։ Թող խաղաղություն լինի քո պարիսպների մեջ, հաջողություն՝ քո պալատներում։ Իմ եղբայրների և իմ ընկերների համար ասում եմ. «Թող խաղաղություն լինի քո մեջ»։ Հանուն մեր Տեր Աստծու տան բարօրություն եմ ուզում քեզ։