YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:9-16

ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:9-16 ՆՎԱԱ

Երիտասարդն ինչո՞վ պիտի մաքուր պահի իր ճանապարհը. զգույշ լինելով քո խոսքի համեմատ։ Իմ ամբողջ սրտով փնտրեցի քեզ. մի՛ թող ինձ, որ մոլորվեմ քո պատվիրաններից։ Իմ սրտում թաքցրի քո խոսքերը, որ չմեղանչեմ քո դեմ։ Օրհնյա՜լ ես դու, Տե՛ր, սովորեցրո՛ւ ինձ քո կանոնները։ Իմ շրթունքներով պատմում եմ քո բերանի բոլոր իրավունքները։ Ուրախանում եմ քո վկայությունների ճանապարհով, ինչպես ամեն տեսակ հարստությամբ։ Քո հրամանների մասին պիտի մտածեմ, քո ճանապարհներին պիտի նայեմ։ Քո կանոններով պիտի ուրախանամ և քո խոսքը չպիտի մոռանամ։

Video for ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:9-16