YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 100

100
Գոհության երգ
Գոհության սաղմոս։
1Գոչեցե՛ք Տիրոջը, ո՛վ ամբողջ երկիր։
2Ծառայեցե՛ք Տիրոջն ուրախությամբ. ցնծությամբ եկե՛ք նրա առջև։
3Ճանաչեցե՛ք, որ Տերն է Աստվածը. նա է մեզ արարել, և ոչ թե մենք. մենք նրա ժողովուրդն ենք և նրա արոտի ոչխարները։
4Նրա դռները մտե՛ք գոհությամբ, նրա սրահները՝ փառաբանությամբ. գոհացե՛ք նրանից և օրհնեցե՛ք նրա անունը։
5Որովհետև բարի է Տերը, և հավիտյան է նրա ողորմությունը, և նրա ճշմարտությունը՝ սերնդից մինչև սերունդ։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in