ԱՌԱԿՆԵՐ 7
7
1Որդյա՛կ իմ, պահի՛ր իմ խոսքերը և իմ պատվիրանները պահպանի՛ր քեզ մոտ։
2Պահի՛ր իմ պատվիրանները, որպեսզի ապրես, և իմ ուսուցումը պահպանի՛ր քո աչքի բիբի պես։
3Քո մատներին կապի՛ր դրանք, դրանք գրի՛ր քո սրտի տախտակի վրա։
4Իմաստությանն ասա՛. «Իմ քույրն ես», և ըմբռնողությանը#7.4 Բռց. իմացություն։ «Բարեկա՛մ» կոչիր,
5Որպեսզի քեզ պահի շնացող կնոջից, այն ցոփ կնոջից, որի խոսքերը շողոքորթում են։
Անբարոյական կինը
6Որովհետև իմ տան պատուհանից՝ իմ ճաղավանդակի միջով նայեցի
7Եվ պակասամիտների մեջ տեսա և երիտասարդների մեջ նկատեցի մի պակասամիտ պատանու,
8Որը փողոցով անցնում էր այն կնոջ տան անկյան մոտով և նրա տան ճանապարհը բռնեց.
9Մթնշաղին, երբ օրը տարաժամեց, երբ գիշերվա խավարը պատեց։
10Եվ ահա մի կին դիմավորեց նրան պոռնիկի հագուստով և խորամանկ սրտով։
11Նա աղմկարար էր և կամակոր. նրա ոտքերն իր տանը չէին մնում։
12Երբեմն դրսում, երբեմն հրապարակներում և ամեն անկյունում դարանամուտ էր լինում։
13Սա բռնեց նրան և համբուրեց, անամոթ դեմքով ասաց նրան.
14«Ես խաղաղության զոհեր պիտի անեի. այսօր կատարեցի իմ ուխտերը։
15Դրա համար դուրս եկա քեզ դիմավորելու՝ քեզ փնտրելու, և գտա քեզ։
16Մահիճս պատել եմ ծածկոցներով, Եգիպտոսի երփներանգ հյուսվածքով։
17Անկողնուս մեջ զմուռս, հալվե և կինամոն եմ ցողել։
18Եվ տարփանքով հագենանք մինչև առավոտ, տռփանքով զվարճանանք,
19Որովհետև ամուսինս տանը չէ, հեռու ճանապարհ է գնացել։
20Փողի քսակն իր հետ է վերցրել և լուսնի լրման օրն է տուն գալու»։
21Իր բազում համոզիչ խոսքերով հրապուրեց նրան, իր շրթունքների շողոքորթությամբ խոտորեցրեց նրան։
22Նա էլ իսկույն գնաց նրա հետևից, ինչպես որ արջառն է սպանդանոց գնում, և ինչպես շղթայակապ խենթը#7.22 Բռց. հիմար։՝ պատժվելու#7.22 Կամ եղնիկի պես, որ խեղդակապի մեջ է բռնվում։։
23Մինչև որ նետը ճեղքի նրա լյարդը. ինչպես որ թռչունն է շտապում դեպի ծուղակը և չգիտի, որ այն իր հոգու համար է։
24Եվ հիմա, որդյակնե՛ր, լսեցե՛ք ինձ և ուշադրությո՛ւն դարձրեք իմ բերանի խոսքերին։
25Թող սիրտդ չխոտորվի դեպի նրա ճանապարհները. մի՛ մոլորվիր նրա շավիղներում։
26Որովհետև նա շատերին է տապալել, և նրա սպանածները բազմաթիվ էին։
27Նրա տունը դժոխքի ճանապարհն է, որ մահվան սենյակներ է իջնում։
Currently Selected:
ԱՌԱԿՆԵՐ 7: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018