YouVersion Logo
Search Icon

ԱՌԱԿՆԵՐ 26

26
1Ինչպես ձյունը ամռանը և անձրևը հնձի ժամանակ, այնպես էլ անմիտին պատիվը վայել չէ։
2Ինչպես որ ճնճղուկն է թռվռում, և ծիծեռնակն է թռչում, այնպես էլ անտեղի անեծքը չի կատարվի։
3Խարազանը ձիու համար, սանձը՝ էշի, և գավազանը՝ անմիտների մեջքի համար։
4Անմիտին նրա հիմարության համեմատ մի՛ պատասխանիր, որպեսզի դու էլ նրան չնմանվես։
5Անմիտին պատասխանի՛ր նրա հիմարության համեմատ, որպեսզի իր աչքին իմաստուն չլինի։
6Ով որ անմիտի միջոցով պատգամ է ուղարկում, իր ոտքերն է կտրում և վնաս կրում#26.6 Բռց. բռնություն է խմում։։
7 Ինչպես որ կաղի սրունքներն են երերում, այնպես էլ առակն է անմիտների բերանում։
8Ինչպես քարը պարսատիկի մեջ ամրացնողն է, այնպես էլ՝ անմիտին պատիվ տվողը։
9Անմիտների բերանում առակը հարբածի ձեռքը ծակող փշի պես է։
10Ով որ անմիտ անցորդին է վարձում, նման է նետաձիգի, որ խոցում է բոլորին։
11Ինչպես որ շունն է ետ դառնում դեպի իր փսխածը, այնպես էլ անմիտը կրկնում է իր հիմարությունը։
12Տեսե՞լ ես մեկին, որ ինքն իր աչքին իմաստուն է երևում. անմիտից ավելի հույս կա, քան թե նրանից։
13Ծույլն ասում է. «Ճանապարհին կորյուն կա, հրապարակների մեջ՝ առյուծ»։
14Դուռն իր ծխնիների վրա է դառնում, ծույլը՝ իր անկողնու վրա։
15Ծույլն իր ձեռքը մտցնում է#26.15 Թաղում է։ ամանի մեջ, և այն ետ դեպի իր բերանը տանելը հյուծում է նրան։
16Ծույլն իր աչքին ավելի իմաստուն է, քան յոթ մարդ, որոնք դատողությամբ են պատասխանում։
17Այն անցորդը, որը ներքաշվում է իրենը չեղող վեճի մեջ, նման է այն մարդուն, որ շունը բռնում է ականջներից։
18Ինչպես խենթը, որ կրակի կայծեր, նետեր և մահ է արձակում,
19Այնպես է այն մարդը, որ խաբում է իր հարևանին ու ասում. «Կատակում էի»։
20Փայտ չլինելու դեպքում կրակը կհանգչի, և հրահրող#26.20 Փսփսացող։ չլինելիս կռիվը կդադարի։
21Ինչպես ածուխն է անթեղի համար, և փայտը՝ կրակի, նույնպես է կռվարար մարդը՝ վեճ բորբոքելու։
22Քսու մարդու խոսքերը քաղցր պատառների պես են. նրանք իջնում են փորի խորքերը#26.22 Բռց. ներքին սենյակներ։։
23Բոցավառ շրթունքներն ու չար սիրտը արծաթի խարամով պատած խեցեղենի պես են։
24Ատողը կեղծում է իր շրթունքներով և սրտում խաբեություն է պահում#26.24 Բռց. դնում։։
25Երբ շնորհալի է նրա ձայնը, նրան չհավատա՛ս, որովհետև յոթ զզվելի բան կա նրա սրտում։
26Ատելությունը թեկուզ ծածկվի խաբկանքով, նրա չարությունը կհայտնվի ժողովրդի#26.26 Բռց. հավաք, համախմբում։ մեջ։
27Փոս փորողն ինքը նրա մեջ կընկնի, և ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա։
28Ստախոս լեզուն ատում է իր կծածներին#26.28 Բռց. տրորած, ճզմած։, և շողոքորթող բերանը կորուստ է պատճառում#26.28 Բռց. պատրաստում։։

Currently Selected:

ԱՌԱԿՆԵՐ 26: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in