YouVersion Logo
Search Icon

ԱՌԱԿՆԵՐ 14

14
1Իմաստուն կինը շինում է իր տունը, իսկ հիմարն իր ձեռքով քանդում է այն։
2Ուղղամտությամբ քայլողը վախենում է Տիրոջից, բայց նա, ով ծուռ ճանապարհների մեջ է, անարգում է նրան։
3Հիմարի բերանում գոռոզության գավազան կա, բայց իմաստունների շրթունքները պահում են նրանց։
4Արջառ չլինելու դեպքում մսուրը մաքուր է, բայց բերքի առատությունը եզի զորությունից է լինում։
5Հավատարիմ վկան սուտ չի խոսում, իսկ կեղծ վկան ստեր է փչում։
6Ծաղր անողը իմաստություն է փնտրում և չի գտնում, բայց ողջամիտ մարդու համար գիտությունը դյուրին է։
7Անմիտ մարդուց հեռացի՛ր. նրա շուրթերին գիտություն չկա։
8Խորագետ մարդու իմաստությունն իր ճանապարհը հասկանալն է, բայց անմիտների հիմարությունը խաբեություն է։
9Հիմարները ծաղրում են հանցանքը#14.9 Կամ հանցավորը։, բայց ուղղամիտների մեջ բարեհաճություն կա։
10Սիրտը գիտի իր հոգու դառնությունը. նրա ուրախությանն ուրիշը չի միանա։
11Անիրավների տունը կկործանվի, բայց ուղղամիտների վրանը կծաղկի։
12Կա ճանապարհ, որն ուղիղ է թվում մարդու առաջ#14.12 Երեսին։, բայց նրա վերջը մահվան ճանապարհներն են։
13Ծիծաղելիս էլ սիրտը տրտմում է, և ուրախության վերջը վիշտ է լինում։
14Կամակոր սիրտը կկշտանա իր ճանապարհների պտղից, իսկ բարի մարդը՝ ինքն իր գործերի պտղից։
15Միամիտը հավատում է ամեն խոսքի, իսկ խորագետը քննում է իր քայլերը։
16Իմաստունը վախենում է և հեռանում չարից, իսկ անմիտը գոռոզանում է և ինքնավստահ դառնում։
17Շուտ բարկացողը հիմարություն է գործում, իսկ նենգամիտը՝ ատելի դառնում։
18Միամիտները հիմարություն կժառանգեն, իսկ խորագետները գիտությամբ կպսակվեն։
19Չարերը կխոնարհվեն բարիների առաջ, իսկ անիրավները՝ արդարի դռների մոտ։
20Աղքատն իր հարևանին էլ ատելի է, բայց հարուստին սիրողները շատ են։
21Իր հարևանին անարգողը մեղք է գործում, բայց ով ողորմում է աղքատներին, երանելի է։
22Չէ՞ որ չարիք նյութողները պիտի մոլորվեն, իսկ բարություն մտածողների համար ողորմածություն և հավատարմություն կա։
23Ամեն տքնության մեջ օգուտ կա, իսկ շուրթերի դատարկաբանությունը միայն դեպի կարիք է տանում։
24Իմաստունների հարստությունն իրենց պսակն է, իսկ անմիտների հիմարությունը հիմարություն կմնա։
25Ճշմարտախոս վկան հոգիներ է ազատում, բայց խարդախը խաբեություններ է արտաբերում։
26Տիրոջ երկյուղի մեջ ամուր ապահովություն կա, և նրա որդիների համար ապավեն պիտի լինի։
27Տիրոջ երկյուղը կյանքի աղբյուր է մահվան որոգայթներից խույս տալու համար։
28Ժողովրդի բազմությունը թագավորի փառքն է, բայց ժողովրդի սակավությունը իշխանի կործանումն է։
29Համբերատար մարդը շատ խոհեմ է, իսկ դյուրագրգիռ մարդը հիմարություն է անում։
30Հանդարտ սիրտը բժշկություն է մարմնի համար, իսկ նախանձը փտություն է ոսկորների համար։
31Աղքատին կեղեքողը նրա Արարչին է անարգում, բայց կարիքավորին գթացողը պատվում է Արարչին։
32Անիրավն իր չարության համար կկործանվի, բայց արդարն իր մահվան ժամանակ ապաստան կունենա։
33Ողջամիտ մարդու սրտում իմաստությունն է հանգչում, իսկ անմիտների սրտում այն չկա#14.33 Բռց. իսկ անմիտների սրտում կիմացվի։։
34Արդարությունը բարձրացնում է ազգին, իսկ մեղքն անարգանք է ժողովուրդների համար։
35Ուշիմ ծառայի նկատմամբ թագավորը բարեհաճ է, իսկ նրա բարկությունը նախատինք բերող ծառայի վրա է։

Currently Selected:

ԱՌԱԿՆԵՐ 14: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in